Հայաստանն օրեցօր է իր անկախությունից հրաժարվում հօգուտ Ռուսաստանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն մատ է թափ տալիս այս իշխանությունների վրա:
«Մի գիշերվա ընթացքում ԵՏՄ են մտնում այն դեպքում, երբ ոչ ոք չէր սպասում դրան։ Օրինակները շատ են։ Ապաշնորհ իշխանությունների պայմաններում մարդիկ միայն ստամոքսի համար են ապրում։ Անկախության գաղափարը ըստ էության չի գիտակցվում»,-նկատեց Սանասարյանը: