Monday, 06 05 2024
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

«Շաքար բերողի» համազգային հռչակը, կամ ինչպես Հայաստանը դարձավ Սիրիա

Հայաստանում մենաշնորհ կա, ինչն էլ բնականաբար խանգարում է մարդկանց ներդրումներ կատարել: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը: «Եթե ուզես Հայաստանում շաքարի բիզնեսով զբաղվել, չես կարողանա, որովհետև գալու ես, շաքարդ դնես 9 դրամ, շաքար ներկրողը կանչի ու քեզ ասի՝ քո գործն այստեղ մի դիր: Սա նշանակում է՝ մենաշնորհ կա: Սիրիայում էլ է այդպես. ով նախագահի շրջապատից է, հնարավորություններն ավելի շատ են»,- ասել է Ստեփան Հովակիմյանը:

Փաստորեն, Հայաստանի իշխանություններն ինչքան էլ փորձել են ֆիտրել համաժողովի մասնակիցների ցուցակները, դրանցից դուրս թողնել հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին կամ Սփյուռքի այն գործիչներին, ովքեր ներառված չեն ավանդական կառույցներում, միևնույն է, համաժողովում հայտնվել են «դիսիդենտներ», ովքեր հնչեցնում են գնահատականներ, որոնք գուցե ավելի խիստ են, քան նույնիսկ մեր ընդդիմության դիրքորոշումները:

Սակայն խնդիրն այս համաժողովը չէ, ոչ էլ` դրա կուլիսներում հնչող խիստ գնահատականները: Հայաստանի իշխանություններին պետք է լրջորեն անհանգստացնի այն հանգամանքը, որ Սփյուռքում, հետևաբար նաև արտերկրում մեր երկրի բրենդը դարձել է Սամվել Ալեքսանյանը: Խնդիրն այստեղ վերջինիս մարդկային կամ բարոյական որակները չեն, ի վերջո, նրա փոխարեն կարող էին լինել նաև Գագիկ Ծառուկյանը, Միհրան Պողոսյանը կամ հենց Սամվել Կարապետյանն ու Դոն Պիպոն: Հարցն ավելի խորքային է, որովհետև արտերկրում երբ ասում են՝ Հայաստանի տնտեսություն, պատկերացնում են Սամվել Ալեքսանյանին` իր օլիգարխիկ մենաշնորհներով ու արտոնություններով: Եթե սփյուռքահայն այդպիսի երկրում ներդրումներ չի ուզում անել, ապա շատ ավելի խիստ կլինի օտարի վերաբերմունքը, որը Հայաստանի հետ կապված չէ հոգևոր կապով:

Սակայն Հայաստանի իշխանության և հատկապես Սերժ Սարգսյանի համար իսկական ապտակ է համեմատությունը Սիրիայի և Ասադի հետ, որովհետև արաբական այս երկրի ռեժիմն այսօր դուրս է անգամ քաղաքակրթության լուսանցքից և նույնանում է մեզ հայտնի գրեթե բոլոր բացասական դրսևորումների հետ: Եթե հատկապես Ամերիկայում ապրող հայն է զուգահեռներ անցկացնում Հայաստանի և Սիրիայի այսօրվա իրականությունների միջև, ապա կարելի է պատկերացնել այն, մեղմ ասած, անվստահությունը, որ առկա է Սփյուռքում Հայաստանի և նրա իշխանությունների հանդեպ: Պատկերացնել կարելի է, թե ինչ ընթացք կունենար այս համաժողովը, եթե դրա մասնակիցները «խոշորացույցով» չընտրվեին: Սակայն նույնիսկ այս ձևաչափով համաժողովն իշխանությունների համար վերածվում է հակագովազդի: Ի՞նչ համազգային միասնության մասին է խոսքը, երբ Հայաստանի երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն հրավիրվում համաժողովին, որը վերածվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նիստի` ընդլայնված կազմով և երկու կողմի հոգևոր առաջնորդների օրհնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում