Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեռելապաշտ հասարակության խորտակված ապագան

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ներմուծվեց խայտառակ մի ավանդույթ` մեռելոցները դարձել ոչ աշխատանքային օր: Այս «ավանդույթն» աստիճանաբար սրբագրեցին նրան հաջորդած երկու վարչապետները` չնայած Խաչվերացի այսօրվա տոնին վաղը դարձյալ հաջորդելու է ոչ աշխատանքային մեռելոցը: Այս խնդիրը քննարկման անհրաժեշտություն ունի մի քանի հարթության վրա: Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը մեր պետության մեջ, մեղմ ասած, համարժեք մակարդակի վրա չէ և դրան մեծապես նպաստում է իշխանության քաղաքականությունը, որը, կարծես թե, առիթներ է փնտրում մարդկանց «հանգիստը» խրախուսելու համար: Սա ենթագիտակցորեն բխում է իշխանությունների արժեքային համակարգից, որի հիմքում ոչ թե մարդու արդար վաստակի ու տաղանդի, այլ` քսակի և զոռբայության գնահատումն է:

Տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորվել է ծույլ, աշխատանքի նկատմամբ քամահրական վերաբերմունք ունեցող հասարակություն: Սա անխուսափելիորեն բերելու էր արժեքային համակարգի, սոցիալական հարաբերությունների դեգրադացիայի: Երբ մարդը հետ է վարժվում աշխատանքից, նրա մոտ մեռնում են ստեղծագործելու տաղանդը, արժեք ստեղծելու ձգտումը: Նման հասարակությունները շատ արագ զրկվում են ամբիցիաներից, երազանքներից: Եթե աշխատանքը չէ մարդկանց եկամտի աղբյուրը կամ հասարակության մեջ նրանց գնահատման չափանիշը, ապա օբյեկտիվորեն պետք է աճեն հանցագործությունները, որովհետև թամբալությունն ու օրվա հացի կարիքը մարդկանց մոտ ծնում են ստոր բնազդներ:

Հայաստանում աշխատելը պետք է տոն լինի, որովհետև ամեն մի հանգստյան օր ավելի անպաշտպան է դարձնում Հայաստանը: Մենք պետք է աշխատենք նույնիսկ Ամանորի, Սուրբ Ծննդյան տոներին, որովհետև չարդարացված հանգստի ամեն ժամն ավելի է մեծացնում մեր ու քաղաքակիրթ աշխարհի խզվածությունը: Խնդրի մյուս կողմը վերաբերում է պետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերություններին, որոնք վերաիմաստավորման կարիք ունեն, որովհետև Հայաստանն աշխարհիկ պետություն է և չի կարող խտրական վերաբերմունք ցուցաբերել իր քաղաքացիների նկատմամբ կրոնական հողի վրա: Օրինակ` հասարակության մեծ մասը առաքելական է և գուցե նրան դուր է գալիս մեռելոցներին չաշխատելու ավանդույթը(չնայած վստահ ենք, որ ծուլությունը քողարկվում է կրոնական աստառով), սակայն հասարակության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, եթե նույնիսկ հավատացյալ են, իրենց քաղաքացիական, աշխատանքային իրավունքներն ոտնահարված են համարում, երբ պետությունը եկեղեցո հորդորով կամ քմահաճույքով ոչ աշխատանքային օրեր է սահմանում: Գլոբալ առումով` մեր եկեղեցին պետք է հասկանա, որ մարդկանց սրտերը և վստահությունը կարող է շահել ոչ թե արտոնյալ կարգավիճակի, այլ` հոգևոր շիտակ ծառայության շնորհիվ:

Այլապես միանգամայն օբյեկտիվ է հնչում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը եկեղեցու դերակատարության մասին` թեև անընդունելի է այդ նուրբ հարցի էպոտաժային մատուցումը: Մենք, որպես հասարակություն, պետք է կարողանանք հաղթահարել պատմության գերին դառնալու, մեռելապաշտության բարդույթներն, այլապես երբեք չենք կարող ապագայի տեսլական ու երազանք ունենալ: Դրան, առաջին հերթին, պետք է նպաստի կառավարությունը` վերջնականապես հրաժարվելով ոչ աշխատանքային մեռելոցների խայտառակ ավանդույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում