Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Հայաստանցիների 80 տոկոսը կողմ է Ռուսաստանին, ու դա չի փոխվում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը։

-Պարոն Պողոսյան, «Ելք»-ը շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Ձեր կարծիքով՝ հասարակությունն ինչքանո՞վ կկիսի այն մտահոգությունները, որ այդ դաշինքն է առաջ քաշում։ Արդյո՞ք մեզ մոտ կան նման տրամադրություններ։

Տարիների ուսումնասիրությունների հիման վրա կարող եմ նշել, որ մեր հասարակության մեջ կա մի հատված, որ միշտ դեմ է եղել Ռուսաստանին, ռուսներին, ռուսական կայսրությանը, հետո Սովետական միությանը, այսինքն՝ ամբողջ ռուսական կողմնորոշմանը։ Կա նաև մի հատված, որ միշտ դրական տրամադրվածություն է ունեցել ռուսական նախագծերի, առհասարակ Ռուսաստանի նկատմամբ։ Եթե քանակական համեմատություն անցկացնենք, ապա հասարակության մոտ 80 տոկոսը՝ ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին կողմ է։ Սա բացատրվում է ընդհանուր անցյալով, առանց վիզայի շփման, այստեղից գնացած բարեկամներով և այլն։ Բայց միշտ էլ եղել է կայուն զանգված՝ 10-12 տոկոս, որ կողմ են եղել Եվրոպական կողմնորոշմանը, ՆԱՏՕ-ին, Միացյալ Նահանգներին։ Այս հարաբերակցությունը չի փոխվում, Ռուսաստանին կողմ արտահայտվողները միշտ էլ անհամեմատ շատ են եղել։

-Կարծում եք՝ նույնիսկ Ապրիլյան պատերազմից հետո՞ այդ ցուցանիշը չի փոխվել՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման տեսանկյունից։

Փոխվել է, բայց շատ քիչ։ Կարող եմ ասել՝ նույնիսկ ավելի շուտ, հիշում եք Գյումրու դեպքերը, երբ Պերմյակովը հայ ընտանիքի սպանեց՝ այդ ժամանակվանից սկսած որոշակիորեն փոխվել է տրամադրվածությունը։ Բայց միևնույն է, չենք կարող ասել, թե զգալի տարբերություն կա։ Իհարկե այդ ամենն ազդում է տրամադրությունների վրա։ Այդ 80 տոկոսը չդարձան 20, 30 կամ 50։ Նույն այդ մարդիկ կողմ են էլի ռուսական կողմնորոշման, բայց տեսնում են, որ Ռուսաստանն էլ իր շահերն ունի, երբեմն մեզ դավաճանել է։ Բոլոր դեպքերում՝ կապերը կան ու դա չի փոխվում։ Լուրջ փոփոխություններ նաև ապրիլյան դեպքերը չառաջացրեցին։

-Այսինքն՝ լայն իմաստով կարո՞ղ ենք ասել, որ «Ելք»-ի այս նախաձեռնությունը մարդկանց փողոց դուրս բերելու օրակարգ չի կարող լինել։

-Դա ժողովրդից եկած պահանջ չէ։ Եթե պատգամավորները պետք է ներկայացնեն բնակչության կամ գոնե այն ընտրազանգվածի կարծիքը, որ իրենց ընտրել է՝ սա այն դեպքը չէ։ Ես կոնկրետ այս հարցը նկատի ունեմ։ Գուցե ինչ-որ զանգված դուրս գա փողոց, բայց դա կրիտիկական զանգված չի լինի։ Գուցե այս հարցում իրենց հետևից գնա այնքան ժողովուրդ, որքան իրենց ընտրել է կամ ավելի քիչ։

-Իսկ 2018 թվականի հայտնի որոշումն ինչքանո՞վ է հասարակության հետաքրքրությունների շրջանակում։ Օրինակ՝ եթե Սերժ Սարգսյանը որոշի վարչապետ դառնալ՝ դրա դեմ պայքար կլինի՞։

-Դժվար է ասել՝ առայժմ անտարբերություն է։ Քաղաքական օրակարգում այդ հարցը հիմա չկա։ Ես կարծում եմ՝ ավելի ակտուալ կլինի դա քննարկել ու հասարակության կարծիքը չափել գուցե հունվար փետրվար, մարտին, բայց ոչ հիմա։

-Բայց կարծում եք՝ նախագահ-վարչապետ դիլեման արդեն կա՞։

-Բնական է, եթե կա ինչ-որ պաշտոն, որ պետք է զբաղեցնել, ապա մի հոգի չէ, որ ուզում է այն։ Դա քաղաքական մրցակցություն է, որ միշտ էլ եղել է։ Ի վերջո, միևնույն է՝ ով կլինի վարչապետ, կարևորը՝ ժողովրդին ու մեզ լավ լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում