Բովանդակության հետ կապված մենք առարկություն չունենք։ Ի՞նչ քաղաքական ենթատեքստի մասին է խոսքը։ Քաղաքական ենթատեքստ կա նրանց մոտ, ովքեր շահարկում են թեման։ Չի եղել, որևէ հրահանգ ցուցահանդեսը փակելու մասին։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով բոլշևիկյան բռնաճնշումների մասին ցուցադրությունը Հ. Թումանյանի թանգարանում փակելուն։