Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին:

Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է:

Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» և մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով: Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում:

Հարուցված քրեական գործի քննության ընթացքում էլ, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, ՀՀ Քննչական կոմիտեն շարունակ պահանջում էր բերման ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին, սակայն օպերատիվ աշխատակիցները անկարող էին գտնել նրան:

Մինչդեռ նա անարգել լողում էր երեւանյան լողավազաններում, մարզվում եւ այլն: Շատ չանցած` գործի քննությանը լրջություն հաղորդելու համար վարույթը տեղափոխվեց ԱԱԾ քննչական ծառայություն: Բայց այստեղ էլ ոչինչ չարվեց:

Անհայտ էր նաեւ, թե վնասազերծված խմբի անդամներն ինչու են ազատ արձակվել: Եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի 12-ի կեսգիշերյան սպանությունը՝ բնակելի թաղամասում, մարդկանց տների վրա կրակոցներով սպանվեց քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի` Արտյոմ Հարությունյանի ընկերը` Կարեն Դավթյանը (Տուպիկ Կարեն) և վերջինիս մտերիմներից Լևոն Ավետիսյանը:

Եվ միայն երկու հոգու սպանությունից հետո հայրենի իրավապահները որոշեցին տեղից շարժվել եւ ԱԱԾ-ն հանդգնեց մեկուսացնել Կանեւսկոյին: Գուցե, եթե ժամանակին ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ակտիվ, համարձակ գործեին, կալանքի միջնորդություն ներկայացնեին և կալանավորեին Կանևսկոյին ու նրա թիմին, բանը նոր սպանություններին, վենդետային չէր հասնի:

Թեև մյուս կողմից էլ դժվար է ասել` սա հերթական շոո՞ւն է, թե՞ նա պատիժ կկրի: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես անսպասելի բերման են ենթարկվում, այնպես էլ անսպասելի ազատ են արձակվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում