Friday, 10 07 2026
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նորատուսցի Ալիկը հիվանդանոցում է. արյունոտ «ռազբորկայի» գործով նիստը հետաձգվեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ դարձյալ հետաձգվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների գործով դատական նիստը:

Եթե նախորդ անգամ կալանավայրից չէին ներկայացրել քրեական աշխարհում մականուններով հայտնի ամբաստանյալներին՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանին՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, ապա այս անգամ  դատարան չէր բերվել միայն Նորատուսցի Ալիկը:

Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, նա նախապատրաստվում է վիրահատության: Այդուհանդերձ, հիվանդանոցից տրված տեղեկանքի հիման վրա պաշտպանական կողմը տեղյակ էր պահել պատկան մարմնին, որ Ալիկ Բանդուրյանը կարող է մասնակցել դատական նիստին, նրան պետք է դատարան հասցնել հիշյալ բժշկական կենտրոնից: Սակայն բժշկական կենտրոնից հիվանդ կալանավորի տեղափոխումը դատարան չէր կազմակերպվել անհայտ պատճառներով՝ կալանավայրից դատարանին այդ մասին ոչինչ չէին հաղորդել:

Ամբաստանյալի բացակայությամբ դատական նիստը կայանալ չէր կարող, այն հետաձգվեց:

Հարկ է կրկին անգամ բարձրացնել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճից դատական նիստեր լուսաբանելու անհնարինության հարցը, քանզի դահլիճում ոչինչ չի լսվում: Դահլիճում գտնվողները, այդ թվում՝ նիստը լուսաբանելու նպատակով այնտեղ գտնվող լրագրողները ասես համր ֆիլմի ցուցադրության են մասնակցում: Ինչ-որ բան լսելու կամ ենթադրելու համար լարված հետևում են խոսողներին, սակայն կցկտուր պատառիկներ կորզելով՝ երբեմն միանգամայն այլ բան են լսում, քան՝ իրականում խոսվում է ապակիներից անդին: Լրագրողները դատական նիստի ավարտին ստիպված են լինում վազել փաստաբանների հետևից ու խնդրել, որ կրկնեն, թե ինչ են ասել նիստի ժամանակ: Սա առնվազն զավեշտ է…

Այս չարչրկված հարցն ինքն էլ հոգնել է երևի ծեծվելուց, բայց հիշյալ դահլիճում անցկացվող նիստերի հրապարակայնությունն ապահովելու համար պատասխանատուները համառորեն մնում են նույն կեցվածքին՝ ավելին անել հնարավոր չէ, բավարարվեք եղածով…

Ներկայացվող աղմկոտ գործով ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են: Բացի վերը հիշատակված մականունավորներից՝ ամբաստանյալի կարգավիճակ ունի նաև Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները ծանր մեղադրանքներ են:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում