Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել

«Թող օլիգարխների լածիրակների քշելու մասին մտածեն, որ քաղաքում ոնց ուզում՝ ճռռցնում են». վարորդների նոր գլխացավանքը

«Ենթադրենք, Վրաստանում աջ ղեկը փոխեցինք դարձրինք ձախ  ու  տենց բերեցինք Հայաստան, կամ աջ ղեկով  բերեցինք Հայաստան ու այստեղ նոր փոխեցինք, դա ի՞նչ է նրանց տալու։ Վրաստանում 100, 150 կամ ամենաշատը 200 դոլարով  փոխում են ղեկը, մենք էնտեղ փոխել կտանք ու  հետո նոր կներկրենք, որովհետև Հայաստանում կրկնակի, եռակի թանկ է ղեկ փոխելը՝ 500-600 դոլարով են էդ գործը անում, ու, բնականաբար, Վրաստանի էժան գներով են մարդիկ փոխել տալու, բայց հարցն այստեղ այն է, որ այստեղի արհեստավորները  ոչ մի կոպեկ գումար չեն աշխատի այդ գործի մեջ։ Բացի դրանից էլ,  նման  պարագայում մեքենաների մաքսազերծումն այստեղ արդեն առնվազն 300 դոլարով թանկ կանեն։

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա ամենաճիշտ տարբերակն այն է, որ աջ ղեկը մնա աջ, որովհետև ինչքան էլ արհեստավորը  փորձի ամենալավ ձևով անել իր աշխատանքը, միևնույն է՝  ղեկի տեղափոխության արդյունքում մեքենան հետո խնդիրներ է ունենում. ավտոպահեստամասերը, որ դնում են փոփոխության ժամանակ, բոլորը հին ավտոմասեր են, թազեքը  շատ թանկ են, և  ոչ մեկը  չի առնում դրանք, բոլորն էլ  հինն են դնել տալիս,  կամ  կարող է պատահել, որ վատ մասնագետ լինի ու չկարողանա պրոֆեսիոնալ  ձևով ղեկի տեղափոխություն անել, ու ձմեռը կամ ինչ-որ վատ իրավիճակներում վարորդը գնա ու վթարի ենթարկվի դրա պատճառով։ Դրա համար էլ նորից եմ կրկնում՝ ղեկը պետք է մնա այնպես, ինչպես  թողարկել է  այդ մեքենան արտադրող երկիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց անհատ ավտոներկրող  Համլետ  Մանուկյանը՝  անդրադառնալով աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկ) մեքենաների ներկրման հնարավոր արգելքին ու դրանից բխող  խնդիրներին։

Ավտոներկրողի հավաստմամբ՝ այսօր  Հայաստանում  աջ  ղեկ ունեցող ավելի քան  50.000 ավտոմեքենա կա, որոնք, ըստ նրա, երթևեկության  ժամանակ խնդիրներ չեն ստեղծում միայն այն պատճառով, որ աջ ղեկով են։ Համլետ Մանուկյանը հարց է բարձրացնում առ կառավարություն և մասնավորապես տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին. «Պարոն  նախարար, այ «պրոֆեսոր» ջան, ի՞նչ կապ ունի՝ մեքենայի ղեկն  ա՞ջ կողմում է, թե՞ ձախ կողմում, չէ՞  որ  վարելու ժամանակ  ամենակարևորը վարորդի սթափ լինելն է, մեքենան ճիշտ կառավարել իմանալը, վարորդական իրավունք ունենալը, վթարային  իրավիճակներ չստեղծելը. սրան-նրան  արտոնյալ կարգավիճակ մի տվեք, որ  նստեն ղեկին ու  ոնց ուզենան  քշեն՝ վտանգելով նաև ուրիշների կյանքը, որովհետև այդպիսի վարորդները նաև ձախ  ղեկով մեքենաներն էլ կարող են այդպես վարել։ Էս ինչ «տուպոյ» վիճակ եք ստեղծում մարդկանց համար»։

Համլետ Մանուկյանի կարծիքով՝ եթե  կառավարությունը վերջնականապես որոշի գնալ այս քայլին, ապա դրանից շահելու են միայն ու միայն վրացի  ավտոմասնագետները։

«Հայերը գնալու են վրացիների մոտ փոխեն աջ ղեկը  ու  գան, ու ով էլ էնտեղից մեքենա առնի, միանգամից հենց Վրաստանում փոխել կտա, նոր կբերի Հայաստան։ Ստացվում է, որ մենակ վրացին փող կաշխատի, իսկ ստեղ էլ այդ արհեստավորները կմնան անգործ, ավտոպահեստամասեր բերողները կմնան անգործ, որովհետև էդքան ավտոպահեստամաս եթե բերեն, կոպիտ ասած՝ ո՞ւմ վրա են ծախելու, եթե առնող չկա, ներկրողներն էլ էնտեղ փոխել կտան ու  ավելի թանկ գներով կբերեն ստեղ, հո չեն կարա մարդկանց արգելեն  դա անել կամ ստեղի վարորդներին պարտադրեն, որ մենակ Հայաստանում պիտի ղեկը փոխեք»,- նկատեց  Մանուկյանն ու այս համատեքստում հավելեց. «Հիմա մաքսակետում հազարավոր աջ ղեկով մեքենաներ կան կանգնած, որ պիտի մաքսազերծվեն, իսկ որ արգելեն  արդեն, ուրեմն անգամ ճանճ չի մտնելու էլ մաքսակետ, որ գումար մուծի մաքսազերծման, դա էլ գնա պետբյուջե, այսինքն՝ բոլոր կողմերից սա կորուստներ է տալու՝ հա՛մ պետության համար է վատ, հա՛մ ժողովրդի։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե նախարարն ուզում է էնքան որ մի բան անի՝ ցույց տալու համար, թե ինքը իբր գործ է անում. այ քեզ բան, դե լավ, էլի, հերիք եղավ, այ  նախարար, գնա ուրիշ բանի մասին մտածի, էդքան  ավելի կարևոր խնդիրներ կան, գնա ճանապարհները դզել տուր, «Հյուսիս-Հարավ»-ը կառուցի, թե չէ մարդիկ երկու կոպեկ փող են աշխատում, եկել ուզում եք դրան էլ վայիս լինեք ձեր անիմաստ գործողություններով»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ խոշոր ներկրողներն են փորձում «ներքին համաձայնության» գալ կառավարության հետ և այս կերպ «խաղից հանել» անհատ ներկրողներին ու վաճառել միայն իրենց թանկարժեք մեքենաները, Համլետ Մանուկյանը պատասխանեց. «Խոշոր ներկրողներն այդքան հիմար չեն, որ այսպիսի բաներ անեն, որովհետև այնպես չի, որ 25-30 հազար դոլար ունեցողը գնալու է իրենցից մեքենա առնի, էդքան փող ունեցողը կգնա  ուրիշ երկրից  կբերի կամ էլ թազա ներկրածը չի առնի, մի քանի տարվա օգտագործածը կառնի, ու այդ ձևով հին մեքենաներն են նորից շրջանառության  մեջ  մտնելու։

Ես չեմ հասկանում՝ կառավարությունում մի լավ տնտեսագետ կամ փորձագետ չկա՞, որ  դնի էս որոշման լավ ու վատ կողմերը բացատրի,  վարչապետին, նախարարին ասի, թե ինչ  կորուստներ ենք ունենալու, ժողովուրդը ոնց է սրա «տակից դուրս գալու», հո մենակ որոշելով չի, թե  էդքան «մելոչնիկ» են, որ ամեն ձևով ուզում են փող կլպեն ժողովրդից. ղեկ փոխելն ավելի վտանգավոր է, քան  աջ ղեկով  քշելը, թող դրա մասին մտածեն, ՃՈ-ի աշխատող կանչեն ու էդ հարցերը քննարկեն»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկ այլ անհատ ավտոներկրող, ով չցանկացավ, որ  իր անունը հրապարակվի նյութում, խնդրի կապակցությամբ նշեց  հետևյալը. «Էս կառավարությունը նստել է մարդկանց  վզին ու սենց որոշումներով ուզում է էս խեղճ ժողովրդին իր օրվա ապրուստի  վերջին տարբերակից էլ զրկի․ գնում ենք,  Վրաստանից էդքան չարչարվում ու ավտո ենք բերում, որ մի երկու կոպեկ աշխատենք, ընտանիք պահենք, հիմա մեզ ասում են՝ էդ  ձեզ շատ ա, դուք պիտի չապրեք, թողեք գնացեք էս երկրից։ Իմ անձնական օգտագործման մեքենան էլ է աջ ղեկով, ու ես 100%-ով  ասում եմ, որ չեմ փոխելու ու իմ ծանոթներից ոչ մեկին էլ չեմ թողնելու, որ փոխեն. դե, կառավարություն, գնա տենամ՝ ինչ պիտի անես։ Մարդիկ հացի փող չունեն էսօրվա դրությամբ, հիմա էլ պիտի դնեն մտածեն՝ որտեղից  պարտք ու վարկ վերցնեն, որ ավտոյի ղեկ փոխեն, մուֆթա տեղը  ծախսի տակ ընկնեն։ Թող էն  օլիգարխների անդաստիարակ լածիրակների քշելու մասին մտածեն, որ աջ ու ձախ վարորդական իրավունք են դրանց տալիս,  ու նրանք  էլ ոնց ուզում՝ ճռռցնում են քաղաքում․ էս ինչ թազա գլխացավանք էր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում