Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Եթե չլիներ դիպուկահարի կրակոցը…

Armtimes.com-ի տեղեկություններով՝ երեկ Էրեբունու Weekend բիլիարդ բարում 24-ամյա աղջկան պատանդ վերցնելուց առաջ 31-ամյա Գոռ Հակոբյանը բիլիարդի տարածքում հարձակվել է 81-ամյա տարեց տղամարդու վրա` նրանից պահանջելով ծխախոտ: Ծերունին հիվանդանոցում է և հաստատել է, որ իր վրա հարձակվողը եղել է Գոռ Հակոբյանը: Ըստ հավաստի տեղեկությունների` Հակոբյանը աղջկան պատանդ վերցնելու պահին թմրամիջոցի ազդեցության տակ է եղել: Նա և պատանդառվածը երկու ամիս վարձակալական հիմունքներով ապրել են Հյուսիսային պողոտայում: Մինչ այդ էլ` տեղեկություններ են հայտնվել Հակոբյանի հանցագործ միջավայրի մասին ու նաև փաստ է, որ նա ապրել է ԱՄՆ-ում, ծանր հանցագործության համար երկար տարիներ ազատազրկվել է, ապա արտաքսվել է երկրից:

Այս լույսի ներքո միանգամայն ճշմարտանման է թվում ոստիկանության վարկածը, որ մեկ ժամ բանակցելուց հետո հարկադրված են եղել դիմել հատուկ գործողության` համոզվելով, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում չի ստանում: Չլիներ դիպուկահարի կրակոցը, ըստ ամենայնի, երեկվա դրաման կունենար ավելի ողբերգական ավարտ և համոզված ենք, որ ոստիկանության այսօրվա քննադատներն իրավապահներին նույն կրքոտությամբ մեղադրելու էին հանցավոր անգործության մեջ: Հասկանում ենք, որ իրավապաշտպանների գործը ոստիկանության գործողությունների համաչափությունը պարզելն է, պաշտոնական վարկածը կասկածի տակ դնելը: Մյուս կողմից` հումանիզմը սահմաններ ունի և չպետք է հասնել այնպիսի ծայրահեղության, որպեսզի արհեստական պատճառներ մոգոնել` ակնհայտ հանցագործին սատարելու կամ ոստիկանությանը սխալ հանելու նպատակով: Օրինակ` այն փաստը, որ Գոռ Հակոբյանը փաստաբան և հինգ քաղաքացի է պահանջել` դեռ չի նշանակում, որ նա երեկվա զազրելի քայլին դիմել է անհաղթահարելի խնդիրներ ունենալու պատճառով: Շատ հնարավոր է` Գոռն ուղղակի ցանկացել է մեծացնել իր պոտենցիալ պատանդների կամ նույնիսկ` զոհերի թիվը:

Ինչքան հասկանում ենք` պատանդառուն ֆինանսների սղություն չի ունեցել, և, հետևաբար, եթե ուներ խնդիրներ, կարող էր փաստաբան վարձել և պաշտպանվել առանց հանցագործություն կատարելու: Բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ երեկ ոստիկանությունը գտնվել է իր բարձրության վրա և օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողություններով կանխել է զազրելի հանցագործություն: Հասկանում ենք, որ այս միտքը կարող է հանգիստ չտալ Վլադիմիր Գասպարյանի ընդդիմախոսներին, նաև իշխանության ստվերում ապահով հանգրվանած քրեաօլիգարխիային: Հիստերիա բարձրացնելու կարիք չկա, հակառակը` կոչ պետք է անել ոստիկանությանը` երեկվա պես միշտ տեղում լինել և գործել նույն օպերատիվությամբ: Անկախ այն հանգամանքից, թե ով է արյունոտ խրախճանքի «հերոսը»` պատահակա՞ն, թե՞ որևէ պաշտոնյայի կամ օլիգարխի հովանու տակ գործող քրեական թափթփուկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում