Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Փաստաբանների պալատի նախագահը իրականությունից շատ է կտրվել. Նա չի տիրապետում իրավիճակին

«Փաստաբանների պալատի նախագահը իրականությունից շատ է կտրվել: Նա փոխանակ նայի Պալատում ստեղծված խնդիրներին, որակյալ ու հեղինակավոր փաստաբաններին, բոլորովին հակառակն է անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին հայտարարել է, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ կապված լրատվամիջոցները թիրախավորում են Փաստաբանների պալատը: «Մենք մշտապես խնդիրներ ունեցել ենք։ Հիմա խնդիրներն ավելի սրված են։ Ես կարծում եմ, որ այստեղ Փաստաբանների պալատին թիրախավորելու խնդիր կա, և այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ գալիս է ավելի վերևից։ Մասնավորապես, մեր մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ, օրինակ, մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են կամ կապված չեն «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ, կոնկրետ թիրախավորում են Փաստաբանների պալատը, իսկ մենք գիտենք, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի վարողը»,- ասել է Զոհրաբյանը։

«Արա Զոհրաբյանն անձամբ ինքն իրեն դրել է մի այլ հարթության մեջ և մնացածին վերևից է նայում: Ինքն իրեն անխոցելի է համարում, մինչդեռ խնդիրները ակնհայտ են: Բայց Զոհրաբյանը այդ խնդիրները լուծելու փոխարեն մեղավորներ է փնտրում: Մենք տեսնում ենք, ակնհայտ է, որ Պալատի նախագահը չի տիրապետում իրավիճակին և ճիշտ գնահատական չի կարողանում կամ չի ցանկանում տալ ստեղծված իրավիճակին: Նման իրավիճակում իզուր է մամուլին մեղադրելը պատվիրված հոդվածներ գրելու մեջ: Ժամանակին հենց իրեն էին մեղադրում փաստաբանների դեմ հոդվածներ պատվիրելու մեջ: Դա անգամ հաստատվեց»,- հիշեցրեց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով, որ լավ կլինի՝ քննադատությունը ադեկվատ ընդունվի, և դրանից հետևություններ արվեն:

Հիշեցնենք, որ անցած տարի Պալատի ներկայիս գործունեության դեմ արտահայտվող փաստաբաններից մի քանիսը հայտնվել էին Պալատի ուշադրության կենտրոնում, և Պալատի մամուլի նախկին խոսնակը լրատվամիջոցներից մեկով հոդվածներ էր պատվիրել այդ փաստաբանների դեմ: Այդ փաստը հաստատեց նաև հոդվածը հրապարակած լրագրողը՝ հրապարակավ հայտարարելով, որ այդ հոդվածները իրեն տվել է հրապարակելու Պալատի այդ ժամանակվա խոսնակ Հայկ Հարությունյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Արա Զոհրաբյանը եթե ցանկանում է Պալատի նախագահ մնալ և նորից ընտրվել, ոչ թե պետք է քննադատությունը սվիններով ընդունի, այլ պետք է լուծի խնդիրները, որոնք այսօր ծառացել են Պալատի առաջ, և որը թաքցնել այլևս անհնար է:

«Եթե չի կարողանում լուծել, թող չառաջադրվեր նորից Պալատի նախագահի ընտրություններում: Այն, ինչ այսօր կատարվում է Պալատում, այդ կողմնակալ մոտեցումը, այդ թշնամական վերաբերմունքը լավագույն փաստաբանների խմբի նկատմամբ, մի բանի մասին է միայն փաստում. Արա Զոհրաբյանը չի տիրապետում իրավիճակին: Նա անգամ առողջ քննադատությունն է ընկալում որպես անձնական խնդիր: Մինչդեռ ոչ Տիգրան Աթանեսյանը, ոչ Լուսինե Սահակյանը, ոչ Վարոսյանը ոչ մի անձնական խնդիր չունեն Պալատի ու նրա նախագահի հետ»,- ընդգծեց տիկին Ալեքսանյանը:

Մեր զրուցակիցը համաձայն չէ նաև Արա Զոհրաբյանի վերջին հարցազրույցում արված մեկ այլ դիտարկման հետ, թե Փաստաբանների պալատն «անկախ է ինչպես պետական մարմիններից, այնպես էլ մի խումբ փաստաբաններից»։ Իրավապաշտպանի խոսքով՝ Պալատն անկախ էր տարիներ շարունակ, բայց ոչ հիմա: «Փաստաբանների պալատը միշտ եղել է ինքնուրույն՝ մինչև Արա Զոհրաբյանը, և թույլ չի տվել, որ իշխանությունը մուտք գործի Պալատ, խառնվի փաստաբանների հարցերին, խուզարկի նրանց, հեղինակազրկի փաստաբաններին: Որևէ մեկը մինչև հիմա դա թույլ չէր տվել, իսկ հիմա տեսնում ենք՝ ինչ պատկեր է: Հետևաբար Արա Զոհրաբյանը լավ կանի մտածի Պալատի հեղինակության մասին և ոչ թե փաստաբանների խուզարկությունները անվանի զննություն կամ դատական դեպարտամենտի հետ գնա համագործակցության փաստաբանների նսեմացման հաշվին»,- նկատեց իրավապաշտպանը:

Տիկին Ալեքսանյանի համար տարօրինակ է նաև Պալատի արձագանքը, վերաբերմունքը այլընտրանքային պալատ ստեղծելու գաղափարի վերաբերյալ: Նրանք դա ընկալում են որպես գործող Պալատը պառակտելու փորձ, որը, Ալեքսանյանի խոսքով, զավեշտալի է:

«Մարդիկ պարզապես չեն ցանկանում քեզ հետ աշխատել: Եթե դու չես կարողանում կամ չես ցանկանում լուծել առկա հարցերը, ապա շատ նորմալ է, որ պետք է այլընտրանքային Պալատ ստեղծվի, որը ունակ կլինի պաշտպանել փաստաբաններին, գերադասել նրանց շահը, այլ ոչ թե իշխանության ներկայացուցչի»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը:

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում