Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Զինվորի դիակը տեղափոխվել է սանիտարական УАЗ մեքենայով. ՊՆ պարզաբանումը

«Ցավում եմ, որ երբեմն ոչնչով չհիմնավորված և զգացական, անձնական տեսակետները հայտնվում են մամուլում և շատ հաճախ օգտագործվում են ոչ բարի նպատակներով՝ բանակը վարկաբեկելու համար։ Այդ աղջիկն ընդամենը իր անձնական ցավը, իր անձնական պատկերացումներն է արտահայտել ֆեյսբուքյան տիրությում, բայց որոշ լրատվամիջոցներ փորձել են ավելի ուրիշ նյութեր ստանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով որոշ կայքերում տեղ գտած ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Մնացականյանը մի գրառում է կատարել, որում մասնավորապես ասված էր, որ զոհված զինվորի՝ Արման Մովսիսյանի դիակը բերել են УАЗ մեքենայով, իսկ հետմահու մեդալը տվել առանց բարձիկի՝ պատճառաբանելով, որ բարձիկը արժե 20 հազար դրամ։

Օգտատիրոջ այս գրառման վերաբերյալ առանց պաշտոնական որևէ մեկնաբանություն ստանալու էլեկտրոնային որոշ ԶԼՄ-ներ այն տեղադրել էին իրենց լրահոսում։

«Ինչ վերաբերում է УАЗ մեքենայով դիակը բերելուն, ապա դա, այսպես կոչված, սանիտարական УАЗ մեքենա է, որը առաջնագծի զորամասերում և բուժկետերում օգտագործվող շտապօգնության մեքենան է, ինչը միանգամայն նորմալ է և միշտ այդպես է եղել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով նաև զինծառայողի մեդալն առանց բարձիկի բերելուն՝ ՊՆ խոսնակը նշեց, որ դա խիստ անձնական խնդիր է, և չէր ցանկանա դրա մասին բարձրաձայնել։

Այդուհանդերձ, խնդիրը հետագա շահարկումներից զերծ պահելու համար Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Իրականությունն այն է, որ ուղեկցող սպաները փորձել են այդ բարձիկը գնել, որպեսզի ծնողներին այդպես փոխանցեն, սակայն զոհված զինծառայողի հարազատները, որոնք եղել են ուղեկցող սպաների հետ, իրենք անձամբ թույլ չեն տվել՝ համարելով դա անիմաստ շքեղություն. զինծառայողի ծնողներից և ազգականներից որևէ մեկը սա որպես խնդիր չի դիտարկել։

Ինչ վերաբերում է ընդհանուր ուշադրությանը, ապա վստահեցնում եմ, որ երբևէ այնպես չի եղել, որ որևէ զինծառայողի մատնենք անուշադրության, հատկապես առաջնագծում հերոսաբար զոհված զինվորներին։ Արման Մովսիսյանի թե թաղման ժամանակ, թե դրա նախորդ օրերին ներկա են գտնվել մի քանի տասնյակ զինվորականներ, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, և ոչ մի դեպքում մեր զոհված զինվորների ընտանիքներին մենակ չենք թողնում՝ ո՛չ ֆինանսական և ո՛չ էլ այլ աջակցություն ցուցաբերելու առումով»։

Վերջինս չցանկացավ կոնկրետ թիվ նշել, թե ինչքան գումար է որպես աջակցություն ցուցաբերվել այս ընտանիքին, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ գումարներ փոխանցվել են և փոխանցվելու են, ընդ որում՝ նաև «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի» կամ, այսպես կոչված, 1000 դրամների հիմնադրամի հիմնական վճարումներ են լինելու։

«Այդ հիմնադրամի վճարը, որը պարտադիր է, և ընթացակարգ գոյություն ունի, որ որոշակի ժամանակ է անցնում մինչև վճարում են, դրանից զատ՝ կան նաև պետական այլ մուծումներ, ինչպես նաև զորամասի և հրամանատարության կողմից է եղել աջակցություն ընտանիքին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նկատենք նաև, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արման Մովսիսյանի հուղարկավորության արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում