Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանը Թուրքիայի դաշնակի՞ցն է. Sabah, Թուրքիա

Դաշնակցային հարաբերությունների կառուցումը պահանջում է գաղափարների միասնություն և հետևաբար՝ շահերի միասնություն, եթե ոչ բոլոր, ապա կենսական կարևորության հարցերում։ Եթե ինչ-որ հարցով, որը կարող է ազդել երկրի ապագայի վրա, «դաշնակիցը» պնդում է ճիշտ հակառակ տեսակետ, նույնիսկ եթե սեփական շահերը դա չեն պահանջում, նշանակում է՝ նա նշանակություն չի տալիս իր առջև կանգնած երկրի ճակատագրին։ «Եթե նայենք այդ դիտանկյունից, ապա ներկա պահին Թուրքիան շատ քիչ դաշնակիցներ ունի։ Վերջին հաշվով մենք չենք կարող միագամայն վստահ լինել դաշնակից համարվող պետություններից ոչ մեկի հարցում, թե երբ կգա «հենց այդ պահը»։ Այդ իսկ պատճառով մենք պետք է հրաժարվենք հռետորաբանությունից, երբ հաճելի ժպտացող յուրաքանչյուրը դասակարգվում է «դաշնակից»՝ դրական վերնագրերով, և դա արտացոլում է գտնում հասարակական կարծիքում»,-այս մասին Sabah-ում գրում է Հիլալ Կապլանը։

«Այդ տեսանկյունից նայելով Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, որոնք ավելի ամուր են դառնում շնորհիվ «Ակկույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» նախագծերի, մենք կարող ենք ճգնաժամ վերապրել Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատների պատճառով (YPG)։ Հուսամ՝ նման բան տեղի չի ունենա, սակայն որոշ ազդանշաններ պետք է հաշվի առնվեն։  Օգոստոսի 6-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղի ունեցած հանդիպմանը ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուին  փոխանցել է տեսակետ այն մասին, որ YPG-ն պետք է մասնակցի Աստանային գործընթացին որպես «պաշտոնական կողմ»։ Չավուշօղլուն, նշելով, որ դա «կարմիր գիծ» է մեր երկրի համար, չի շեղվել մեր պաշտոնական դիրքորոշումից»,-գրում է Կապլանը։

Սակայն եթե Ռուսաստանը չհրաժարվի այդ դիրքորոշումից՝ սպառալով խոչընդոտել Սիրիայում Թուրքիայի ներկայությանը, ապա 2016-ի հուլիսի 15-ից հետո հարաբերությունների դրական զարգացումը կարող է ընդհատվել։ Երբ «Եփրատի վահան» գործողության մեկնարկին Ռուսաստանը համագործակցության գնաց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, դա կարևոր ազդանշան էր ԱՄՆ-ի հասցեին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչպես ասում է նախագահ Էրդողանը՝ Իդլիբի ազատագրումը գործընթաց է, որը նաև քննարկվում է Ռուսաստանի և Իրանի հետ։ Առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ այդ տեսանկյունից թեժ իրադարձություններ։

Մինչ ագրեսիվ մեթոդների անցնելը, Ռուսաստանը նախընտում է պասիվ ագրեսիվ մեթոդներ։ Օրինակ, «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությունը, թե «Թուրքիայի որոշ առողջարանային շրջաններում վիրուս է հայտնաբերվել», մինչդեռ ոչ մի դեպք չի գրանցվել, որոտացել է որպես ամպրոպ պարզ երկնքում և եղել ինքնատիպ իրադարձություն։ Բարեբախտաբար, ռուս հանգստացողներից ոչ մեկ, բացառությամբ 0.1 տոկոսի, ականջալուր չի եղել իր պետական հաստատություններին, և դա էականորեն չի ազդել զբոսաշրջային ոլորտի ցուցանիշների վրա։

Մեր կարմիր գծի մասին նախագահ Էրդողանը հայտնել է 2015 թվականի հունիսի 26-ին. «Ես դիմում եմ աշխարհին. ինչպիսին էլ լինի գինը, մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի հարավում պետություն ստեղծվի»։ Մեր երկրի բոլոր ուժերը պետք է համագործակցեն և միասնական բռունցք լինեն՝ դրանից չշեղվելու համար։

Ռուս ԴԱԻՇ-ցին

Անցած շաբաթվա իրադարձությունը, որը մեծ արձագանք չառաջացրեց ԶԼՄ-ներում, եղել է ՌԴ քաղաքացու ձերբակալությունը, ով կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ և պատրաստվել պայթեցնել Ինջիրլիք բազայի ամերիկյան ինքնաթիռներից մեկը։ Ահաբեկիչը, ով, ինչպես հաղորդվում է, իր առաջին նպատակի իրագործման դեպքում պետք է հարձակվեր նաև ալևիների ասոցացիայի կենտրոնի վրա, ժամանակին ձերբակալվել է՝ շնորհիվ մեր անվտանգության ուժերի միջամտության։ Ի՞նչ եք կարծում՝ Ինջիրլիք բազայում ամերիկացիների վրա հարձակումից հետո հենց այս ժամանակաշրջանում ումի՞ց ավելի կախված կդառնայինք ռազմավարական առումով, եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում