ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում հազարավոր մարդիկ հավաքվել են բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ակցիաներից մեկն անցկացվում է քաղաքի կենտրոնում՝ ի պաշտպանություն խոսքի ազատության: Դրա կազմակերպիչները պնդում են, որ բոլոր ամերիկացիներն իրավունք ունեն անարգել արտահայտելու իրենց մտքերը, այդ թվում՝ սպիտակամորթ ռասսայի կողմնակիցները: Նրանք պնդում են, որ կապ չունեն Վիրջինիա նահանգի Շառլոտսվիլ քաղաքում անցած շաբաթվա ցույցի կազմակերպիչների հետ:
Dear Nazis & White Supremacists,
Love & Tolerance will always outnumber you, always. ❤️ #Boston pic.twitter.com/2y1V2zwkXq
— Ricky Davila (@TheRickyDavila) August 19, 2017
Ոստիկանությունը կենդանի վահան է դարձել այս ակցիայի և մյուս ակցիայի մասնակիցների միջև, ովքեր բողոքում են ռասիզմի դեմ:
Առայժմ բողոքի ակցիաները խաղաղ են անցնում:
#Boston resistance speech citing Hillary Clinton as their inspiration. Reminder these ppl are resisting Free Speech pic.twitter.com/2YApbUqLXw
— Corryn (@Corrynmb) August 19, 2017