Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

«Քրեածին մթնոլորտը իշխանության քրեական բնույթի արդյունքն է. միակ քավության նոխազը ոստիկանությունը չէ»

«Դրանք բոլորը մեկ ընդհանուր խճապատկերի մասերն են, որը մեկ խոսքով կոչվում է անպատժելիություն, որի հիմնարար պատճառը իրավական նորմերի չաշխատելն է, ինչպես նաև այդ նորմերի հիման վրա գործող պետական ինստիտուտներն իրենց գործողություններով իրենց օրենքից դուրս դնելու երկարաժամկետ և շարունակական պրակտիկան կամ իրենց հակաօրինական գործողությունների համար պատասխանատվություն չկրելու պրակտիկան։ Այս ամենի արդյունքում էլ ձևավորվում է իրավական նորմերի և պետական մարմինների նկատմամբ խոր անվստահություն, որը ժամանակ առ ժամանակ նման փաստերով ի հայտ է գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող արյունալի միջադեպերին՝ Շամիրամ գյուղում հոգեհանգստի ժամանակ հնչած կրակոցներ, Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանություն, Սևանում հնչած կրակոցներ ու սպանություն։

Դիտարկմանը, թե այսօր քրեածին մթնոլորտո՞ւմ ենք ապրում, ինչի արդյունքում էլ հետզհետե աճում է հանցագործությունների թիվը, Արթուր Սաքունցը ի պատասխան նշեց. «Ոչ թե քրեածին մթնոլորտում ենք ապրում, այլ քրեածին մթնոլորտն այսօրվա իշխանության քրեական բնույթի արդյունքն է։ Երբ որ ես ժամանակին և հիմա շարունակաբար պնդում եմ, որ քննություն իրականացվի Սերժ Սարգսյանի և քրեական աշխարհի հեղինակությունների համագործակցության փաստի ուղղությամբ, ապա դա ոչ թե սոսկ վերաբերում է Սերժ Սարգսյանին, այլ նաև ընդհանուր իշխանության բովանդակությանը․ Հայաստանում իշխանությունն է քրեածին, և Հայաստանում քաղաքական իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց, քանի որ ինքը իր բովանդակությամբ ոչ միայն գործընկեր է քրեական աշխարհի հետ, այլև հենց ինքը քրեական աշխարհի ներկայացուցիչ է։

Սա անխուսափելիորեն չի կարող չձևավորել քրեածին մթնոլորտ, և այդ քրեական գործելակերպի, քրեական մտածելակերպի շարունակական անպատասխանատվությունը հանգեցնում է այն իրավիճակին, ինչն այսօր ունենք, և այս պարագայում, բնականաբար, ինչ-որ խնդիր լուծելու համար քրեական աշխարհի կանոնները որպես գործիք սկսում են գործել նաև թե՛ ընտանիքների ներսում, թե՛ հասարակության ներսում»։

Արդյո՞ք ոստիկանությունը չպետք է առնվազն տեղյակ լինի իրավիճակին և վերահսկողության տակ պահի այն, քանզի իրավապահ համակարգի գործառույթներից է նաև հանցագործությունների կանխարգելումը, ինչի մասին ևս նրանք պարբերաբար հայտարարում են։

Այս համատեքստում իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը ոչ մարդկային և ոչ էլ ֆինանսական ռեսուրսների առումով խնդիրներ չունի և իրավիճակին էլ քաջատեղյակ է, պարզապես այլ խնդիր է, որ իրավապահ համակարգը չի կարողանում իր գործառույթները պատշաճ ձևով իրականացնել, որի պատճառն այն է, որ «ոստիկանությունը նման հրաման չի տալիս, այսինքն՝ որքան էլ որ նրանք փորձում են հանդես գալ որպես օրենքով գործող մարմին, միևնույն է՝ իրենք շարունակում են գործել քրեական բովանդակություն ու բնույթ ունեցող քաղաքական իշխանությունների հրահանգների շրջանակներում։ Հետևաբար նրանք չեն կարող գործողություններ կատարել»,- ընդգծեց Արթուր Սաքունցը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ստեղծված իրավիճակում ոստիկանությանը չպետք է դարձնել միակ քավության նոխազը։ Նրա խոսքերով՝ այս ամենի պատասխանատուներից մեկը ողջ իրավապահ համակարգն է։

«Այդ ամենը վերաբերում է նաև ԱԱԾ-ին, որը համոզված եմ՝ շատ լավ տիրապետում է այս ամենին և համապատասխան թղթապանակը ամեն շաբաթ ներկայացնում է անձամբ Սերժ Սարգսյանին։ Նույնը վերաբերում է նաև գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին, ՊԵԿ-ի օպերատիվ ծառայությանը, այսինքն՝ բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ՀՀ-ում ով ինչով է շնչում, ով ինչ է անում, բայց տեղեկատվական այդ ամբողջ պաշարը օգտագործվում է ոչ թե իրավական լուծումներ տալու և խնդիրը օրենքի շրջանակներում կարգավորելու, այլ կրկնում եմ՝ քրեական բովանդակություն ունեցող անձանց և Սերժ Սարգսյանի հրահանգները կատարելու նպատակով։

Ոստիկանապետը ոստիկանության կոլեգիայի նիստում հրապարակավ (սա եզակի կառույցներից մեկն է, որի ղեկավարը ժամանակ առ ժամանակ ակամայից կարողանում է նման անկեղծություն իրեն թույլ տալ) հստակ արձանագրեց, որ իշխանության նկատմամբ ակնհայտ ատելություն գոյություն ունի, և այդ ատելությունը պայմանավորված է բնակչության հոգսերի ծանրաբեռնվածությամբ, և ի վերջո՝ ոստիկանությունը հանդես է գալիս այդ ատելությունը կրող քաղաքացիների բողոքի ցույցերը կանխողի դերում։ Առկա երևույթները ներկայացնելու առումով մնացած կառույցները, ցավոք սրտի, շատ քչախոս են, բայց դա չի նշանակում, որ նրանք չգիտեն. ոչ, նրանք շատ էլ լավ տեղյակ են»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում