Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հրապարակել է իր ստորագրությամբ փաստաթղթի լուսանկար։
«Իմ ստորագրությունն այսպիսի տեսք ունի։ Փաստաթուղթը Թբիլիսիում Սաակաշվիլիի նախագահական գրադարանի պաշտոնական արխիվից է»,- գրել է նա իր էջում։
Սաակաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում գտնվելու պահից ի վեր ինքը ստորագրում է կիրիլյան տառերով։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հարցաթերթիկում առկա ստորագրությունն իրենը չէ։