Հանրահայտ դերասան Ջոնի Դեփը դատական վեճերի մեջ է իր մենեջերների հետ։ Դերասանը նրանց մեղադրում է իրեն թալանելու մեջ, իսկ մենեջերները պնդում են, որ Դեփը շքեղ կյանքով է ապրել և նույնիսկ պարտք է իրենց: Այս մասին հայտնում է Vanity Fair պարբերականը։
54-ամյա դերասանի նախկին օգնականները փաստաթղթեր են ներկայացրել, որոնցում առկա են աստղի մի քանի ծախսերի մասին տեղեկություններ։ Խոսքը Prada-ից 17 հազար դոլարանոց թանկարժեք պայուսակների և Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուից 7.000 դոլարանոց բազմոցի մասին է: Նշվում է, որ դերասանն այն նվիրել է դստերը՝ Լիլի Ռոուզին: