Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին. Razm.info

Հուլիսի 17-ին մի քանի օր առաջ մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, հաղորդում է Razm.info-ն։

Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի: Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:

Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է:

Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ:

«Եղբորս էլ, նրա ծառայակից ընկերոջ վիճակն էլ ծանր է: Բժիշկներն ասում են. «մենք այս զինծառայողների վիրահատության համար նորմալ սարքավորումներ չունենք»: Եղբայրս սպորտով է զբաղվել, բռնցքամարտիկ է եղել, բժիշկն ասում է. «իրականում սիրտն առողջ է, այդ պատճառով չի մահացել, թե չէ վաղուց մահացած կլիներ: Գլխի աջ կիսագունդը տեղում չէ»:

Բժիշկն ասում է, գնացե՛ք, ձեռներդ երկինք պարզեք, վիրավորի համար Ալլահից կյանք խնդրեք, մենք մեր ձեռքից եկածն արել ենք, բայց հույսը չնչին է, որ կապրի» — Նշում է վիրավոր զինծառայողի եղբայրը:

Վիրավոր զինծառայողի եղբայրը նաև նշել է, որ իրենց մինչ օրս չեն հայտնում վիրավորման պատճառը: Պաշտպանության նախարարությունը, զորամասի, վաշտի հրամանատարները լռում են: Անգամ չգիտեն որևէ քրեական գործ հարուցվել է, թե ոչ.

«Այնքան հարց ունենք, պատասխան տվող չի գտնվում: Դեռ չգիտենք էլ, հրադադա՞րն է խախտվել, թե՞ զինվորներն իրենց միջև են այս միջադեպը ստեղծել… ոչինչ չգիտենք»— եզրափակում է մահամերձ զինծառայողներից մեկի եղբայրը:

Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներից մեկի մասին սոցցանցերում տեղեկություններ հայտնվել էին դեռևս հուլիսի 15-16-ին: Մյուս վիրավորի մաիսն հայտնի է դարձել ավելի ուշ, սակայն նրա անձնական տվյալները դեռ չեն հանրայնացվել: Չնայած զինծառայողների վիրավորվելու մասին հայտնի դառնալուց արդեն գրեթե 6 օր է անցել՝ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի տարածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում