Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանը կարևոր ասելիք ունի

Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

Ենթադրվում է, որ Սարգսյանն այդ հարցազրույցում ինչ-որ կարևոր և սկզբունքային բան է ասելու, որովհետև վերջին շրջանում օրինաչափություն է դարձել, որ իր կարևոր քաղաքական ուղերձները Սարգսյանն անում է հենց առաջնագծից` զինվորական համազգեստով: Իհարկե, շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ է Սարգսյանն առաջնագիծ հասնում հայտարարություն անելու համար, եթե նույն բանը կարող անել Երևանում` ավելի կոմֆորտ պայմաններում: Խնդիրը թերևս պետք է փնտրել համակարգի ներսում ընթացող գործընթացների համատեքսում, որովհետև հիմա Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը կառուցված են հենց այդ տրամաբանությամբ: Նա օգտագործում է իր հաղթաթուղթը, այն հանգամանքը, որ երկրի անվտանգության, պաշտպանության հարցերում այլընտրանք չունի, ստեղծում է հանրային կարծիք, որ մի ամբողջ պետության, ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, որովհետև, օրինակ, իր պոտենցիալ մրցակից Կարեն Կարապետյանն այս հարցերի շուրջ անգամ մեկ հոդաբաշխ նախադասություն չի արտասանել: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն իր ձեռքերը լվացել է տնտեսությունից, որի ձախողման ողջ պատասխանատվությունն ընկնում է Կարեն Կարապետյանի վրա, որովհետև, ի վերջո, նա է խոստացել ութ միլիարդ ներդրումը, կամ քարոզարշավի ժամանակ ցուցանիշային խոստումներ տվել ընտրողներին:

Չի բացառվում, իհարկե, որ Սարգսյանի հարցազրույցի կամ կարևոր խոսքի առիթը ԼՂ կարգավորման գործընթացն է: Զինվորական հագուկապն ու «Լեռնային Հայաստան» առողջարանում հարցազրույց տալը կարող են տեղավորվել նաև այս տրամաբանության մեջ: Չի բացառվում, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ոչ միայն առաջընթաց չի գրանցել, այլ նաև ձախողվել է, և պաշտոնական Երևանն իր դիրքորոշումը կարծրացնելու խնդիր ունի:

Ինչ կարևոր ասելիք ուներ Սարգսյանն այսօր` կիմանանք «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հերթական կամ հատուկ թողարկման ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում