Monday, 06 05 2024
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել

Հրազդանի քաղաքապետի որդին մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել, ոչ էլ տուժող կողմն է բողոքել

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել իր կողմից կատարված մահացու վրաերթի գործով: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրտսեր Դանիելյանի պաշտպան Հայկ Սարգսյանը: «Իմ պաշտպանյալը կատարվածի վերաբերյալ դեռ դիրքորոշում չի հայտնել: Քննության համապատասխան փուլում մենք դիրքորոշում կհայտնենք»,-ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա պաշտպանն ասաց, որ որևէ նորություն չկա, փորձաքննություն է նշանակվել, որը կարող է նույնիսկ մի քանի ամիս տևել: «Ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննությամբ պետք է որոշվի դեպքի հանգամանքները: Այդ փորձաքննությունն էլ բավական ժամանակատար է: Կարող է ամիսներ տևել: Այլ բան չեմ կարող գործից հայտնել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը համեմատաբար լավ է:

Նշենք, որ վրաերթի գործով տուժող կողմից ոչ ոք առ այսօր բողոք չի ներկայացրել քաղաքապետի որդու դեմ: Մամուլում գրվեց, որ Հրազդանի քաղաքապետը ջանք ու եռանդ չի խնայել տուժող կողմին լռեցնելու հարցում: Ինչը, փաստորեն, հաջողվել է Արամ Դանիելյանին: Փաստաբան Հայկ Սարգսյանը, սակայն, այս հարցի վերաբերյալ հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել: «Բանակցություններից, համոզելուց ես որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, որը գիտակցության չգալով մահացել է:

Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողության վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:

Ռազմիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում