Tuesday, 21 07 2026
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Որն է եղել Բերդում 30-ամյա երիտասարդի սպանության պատճառը. նոր մանրամասներ

«Բացարձակ ոչ մեկ չգիտի, թե ինչից է ծագել վիճաբանությունը, և ինչու է բանը հասել սպանության: Ուղղակի գիտենք, որ երկուսն էլ Բերդում ծնված մեծացած անձինք են: Ուրիշ մանրամասներ չգիտենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Բերդում տեղի ունեցած սպանության դեպքին:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Համայնքապետը հրաժարվեց որևէ այլ մանրամասն տեղեկություն տրամադրել կատարվածից՝ հորդորելով մանրամասները հետաքրքրվել գործով քննիչից: Վերջինս, մեզ հետ զրույցում ևս հրաժարվեց ասել, թե ինչպես է եղել դեպքը, ինչից է ծագել վիճաբանությունը՝ հղում անելով նախաքննական գաղտնիքը չհրապարակելուն:

«Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ մահացածը Բերդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Բադալյանն է: Նա ամուսնացած չէր, բավական հանգիստ և հանդարտ անձնավորություն է եղել:

Սպանության հետ կապված մի քանի վարկածներ են շրջանառվում: Մեզ պատմեցին, որ ամենայն հավանականությամբ վիճաբանությունը եղել է «աղջկա թեմայով»: Լեզվակռիվ է սկսվել, որն արդեն վերաճել է վիճաբանության, քաշքշուկի և վերջում՝ դանակահարության:

Մեզ պատմեցին նաև, որ դանակահարությունը չի եղել նշված պուրակում: Վիճաբանությունը և դանակահարությունը այլ տեղում է եղել: Երիտասարդը դանակահարված վիճակում եկել է պուրակ, որպեսզի ջուր խմի, լվացվի, սակայն դանակի հարվածից սկսված ներքին արյունահոսության պատճառով պուրակում մահացել է:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում