Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

17 տոկոսով շնչող պետությունն ու 117 տոկոսով ապրող «էլիտան»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին պաշտպանելով կառավարության ծրագիրը, որ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, խոսել է այն մասին, որ Հայաստանը «շնչում» է թոքերի 17 տոկոսով, քանի որ սահմանների 73 տոկոսը փակ է: Դրանով ԱԺ փոխնախագահը փորձել է բացատրել, թե ինչու է Հայաստանը դանդաղ շարժվում կամ «դանդաղ շտապում», ինչպես այլ առիթներով սիրում է բնութագրել պատմաբան Շարմազանովը:

Նա, իհարկե, իրավացի է՝ չլինեին անվտանգության սուր հրամայականները, շրջափակումը, Հայաստանն անկասկած կունենար տնտեսական բոլորովին այլ պատկեր, այլ հնարավորություններ, եթե շրջափակման ու պատերազմի պայմաններում այդուհանդերձ կարողացել է գոյատևել և որոշակիորեն նաև զարգանալ, կայանալ, ձևավորել տնտեսություն և այլն:

Բայց բանն այն է, որ Հայաստանը շնչում է թոքերի 17, իսկ Հայաստանի իշխանությունը՝ 117 տոկոսով: Այստեղ է խնդիրը, որը մի կողմից՝ պատասխան է պահանջում, իսկ մյուս կողմից՝ բոլոր հարցերի պատասխաններն էլ ավելի քան պարզ են: Եթե Հայաստանի իշխանությունն էլ «շնչեր» 17 տոկոսով կամ գոնե 27, կամ գոնե 57, ապա ամեն ինչ կընկներ իր տեղը, բայց «շնչառության» հարցում իշխանությունն իրեն բացարձակ նեղություն չի տվել:

Անցնող երկու տասնամյակում Հայաստանի ճանապարհները փակ են եղել, իսկ իշխանությունը բացել է իր երկրորդ, երրորդ, չորրորդ շնչառությունը և հիանալի «ֆիզիկական» տվյալնելով համալրել իր նյութական, ֆինանսական, գույքային պաշարները: Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մինչև ներքևի շերտերը ապահովել են իրենց հարմարավետությամբ թե՛ աշխատանքում, թե՛ հանգստում, թե՛ տեղաշարժվելիս: Նրանք հանգստանում են լավագույն հանգստավայրերում, բուժվում են լավագույն կլինիկաներում, երիտասարդանում են, թարմանում, դրան զուգահեռ թարմացնում իրենց ծառայողական մեքենաների պարկը, գործուղումների ցանկը և այլն: Իսկ երբ հերթը հասնում է հանրությանը, երբ հանրությունն ակնկալում է ոչ թե իր շքեղ կյանքի, այլ կենսական տարրական պայմանների հարցը, անմիջապես մատնացույց են անում շրջափակումն ու պատերազմը:

Թվում է, որ իշխանության համարժեքությունը կվերականգնվի կամ համարժեքություն կառաջանա գոնե ապրիլի պատերազմից հետո, երբ պայթեց փուչիկը, թե իբր ներքին կյանքի զրկանքները այն գինն են, որ վճարում ենք անվտանգության համար: Պարզվեց, որ այդ գինը հանրությունը վճարել է բոլորովին այլ բանի համար, իսկ անվտանգությունն ապահովվեց միայն առաջնագծի զինվորի ու սպայի սխրանքի, նաև հասարակության միասնականության ու կամավորականության պահպանված ջիղի շնորհիվ:

Բայց, ինչպես երևում է, Հայաստանի իշխանությունն անգամ փուչիկի պայթյունից հետո չի գալիս համարժեք մտածողության և գործողությունների ռեժիմի և շարունակում է հղում անել պատերազմին ու շրջափակմանը:

Մինչդեռ ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի գլխավոր խնդիրը պատերազմն ու շրջափակումը չեն, այլ դրանց պայմաններում «լիարժեք շնչող» «էլիտան», որը այդ պայմաններում հանրային ու պետական ռեսուրսների գեներացումը գլխավոր նպատակ հռչակելու փոխարեն՝ առաջնորդվում է սեփական, անձնական, ընտանեկան, կլանային ռեսուրսների համալրման տրամաբանությամբ: Ավելի շուտ՝ հռչակումը արվում է, այդ մասին խոսք չկա, Հայաստանի իշխանությունը կարևոր և հանրօգուտ հռչակագրերի մասով վաղուց հաղթահարել է բոլոր խնդիրները և Հայաստանը դարձրել երկիր դրախտավայր:

Խնդիրն այն է, որ հռչակագրերով համալրելով հանրային հիշողությունն ու պաշտոնական արխիվները՝ Հայաստանի իշխող համակարգը գործնականում շարունակում է գտնվել ու պետությունը կառավարել սեփական գրպանի համալրման ռեժիմում:

Հայաստանի իրական խնդիրը կոռուպցիան է, բիզնեսի և իշխանության սերտաճումն ու հանրային ռեսուրսի մսխումը, պետական միջոցների վատնումը: Պատերազմն ու շրջափակումը իրողություններ են, որոնք, լինելով, մեղմ ասած, անցանկալի, իրականում երկու տասնամյակ առաջ կոփել են մեր հանրային կամքը, պետություն կառուցելու մեր հաստատակամությունը, այդ ամենի արդյունքում բերել են պետության ստեղծման: Հետո այդ պետության իշխանությունը նույնականացնելով անձնական և պետական շահը, քաղաքացիների պետականակերտ կամքը գեներացնելու փոխարեն, սկսել է կոտրել քաղաքացիների այդ կամքը:

Դժբախտաբար, այդ կամքը զգալիորեն կոտրվել է: Բարեբախտաբար, ոչ այնքան, որը թույլ չէր տա հանրությանը կամային որակներ դրսևորել պետության համար ծայրահեղ վտանգավոր պահերին՝ ինչպես ապրիլի պատերազմն էր, բայց, դժբախտաբար, այնքան, որ պետության առօրյա կյանքում հանրությունը գործնականում վերածվել է կողմնակի դիտորդի և չի գտնում պետության և իշխանության նույնականացումը չեզոքացնելու հնարավորությունը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում