Monday, 06 05 2024
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ

Բրյուսելի ուղղությամբ Երևանի «բլից-կրիգը» չստացվեց

Բրյուսելի նկատմամբ հոգեբանական գրոհի կամ պարզապես քաղաքական շանտաժի Հայաստանի իշխանության փորձը կարծես թե ձախողվեց, ինչպես հնարավոր է եզրակացնել Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունից, որ նա արել է իր հասցեին Հայաստանի իշխանության մեղադրանքի կապակցությամբ: Ի մի բերելով այդ պատմությունը և մեկնաբանությունները, կարծես թե ամբողջանում է իրավիճակի խորքային պատկերը: Սվիտալսկին աղմկոտ պատմության կապակցությամբ հայտարարեց, որ ինքը Հայաստանի իշխանության հետ հրապարակային հայտարարություններով շփվող դիվանագետ չէ, այլ անմիջական, ուղիղ շփումներ ունի, և իր ասելիքն ասում է հենց այդ ընթացքում, անկեղծորեն: Բանն այն է, որ ԿԸՀ կազմի վերաբերյալ հրապարակային արդեն հայտնի հայտարարությունն անելուց առաջ Սվիտալսկին մի քանի հանդիպում էր ունեցել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ,ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի:

Դրանից կարճ ժամանակ անց եղավ հայտարարությունը ԿԸՀ-ի մասին, որը հնչել էր ընտրական գործընթացների վերաբերյալ երևանյան մի քննարկման ընթացքում: Այդպիսի քննարկումներ և այդպիսի հայտարարություններ թե՛ Սվիտալսկին, թե՛ տարբեր ՀԿ-ներ ու դիվանագետներ ունենում են պարբերաբար: Տեղի չէր ունեցել որևէ արտառոց բան: Բայց իշխանությունն արձագանքեց արտառոց: Սակայն թերևս ոչ Սվիտալսկու համար: Նրա արձագանքը բավական հանդարտ էր, ինչից հնարավոր է եզրակացնել, որ նա ունի բացատրություն, թե ինչու է Հայաստանի իշխանությունն այդքան կոշտ արձագանքել իր սովորական գործունեության մի դրվագին: Մինչ Սվիտալսկու արձագանքը, հետաքրքիր հայտարարություն էր արել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ասելով, որ Հայաստանում անցկացված ընտրական գործընթացը կնպաստի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Այդ արձագանքը հետաքրքիր էր արդեն բարձրացած աղմուկի ֆոնին, որ առաջացել էր Դավիթ Հարությունյանի և Աշոտյանի այլ կուսակիցների կոշտ գնահատականից հետո:

Ահա այդ գնահատականից հետո հնչում է հայտարարությունը, որ ընտրական գործընթացը կնպաստի Հայաստան-ԵՄ ստորագրմանը: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը բավական կոշտ է արձագանքում Սվիտալսկու հայտարարությանը բարեփոխումները շարունակելու և տեղամասերից ԿԸՀ հասցնելու մասին, իսկ հետո գործնականում ազդակ հղում, որ եթե Եվրամիությունը հանգիստ թողնի ընտրական գործընթացն ու այսպես ասած մնա ապրիլի 2-ին տված գնահատականի մակարդակում, Հայաստանը խնդիր չի առաջացնի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման հարցում: Հավանական է, որ մինչ աղմկոտ պատմությունը, Երևանի ու Բրյուսելի միջև եղել են որոշակի քննարկումներ: Թերևս հենց դրանով է պայմանավորված նաև այն, որ ապրիլի 2-ից հետո մի շարք եվրոպացի դիվանագետներ սկսեցին հույս հայտնել, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը նոյեմբերին: Եթե հույսը հայտնվում է այդքան հաճախակի, ապա նշանակում է, որ ավելի շատ մտավախություն կա, քան հույս:

Ապրիլի 2-ի ընտրությանը Եվրամիության գնահատականը Երևանի համար կարևոր էր և այդ պատճառով Հայաստանի իշխանությունն ընդառաջ գնաց Եվրամիությանը ընտրական վերահսկողական մեխանիզմների հարցում, իսկ ապրիլի 2-ից առաջ էլ նախաստորագրեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը: Գնահատականը ստացված է, և դրանից հետո, ըստ ամենայնի, Երևանը սկսել է բարձրացնել իր պահանջները: Դրան էլ հաջորդեց Եվրամիության դիրքորոշումը, որը Հայաստանի իշխանությունը փորձեց անմիջապես շրջել հենց Եվրամիության դեմ: Դա էր պատճառը, որ բավական սովորական թվացող իրավիճակում իշխանությունը տվեց բավականին արագ, և բավական ագրեսիվ ու կոշտ պատասխան, հետո արդեն Արմեն Աշոտյանի միջոցով մեղմ և քաղաքական սթափության տոնով ներկայացնելով պայմանը՝ դուք ձեռք չեք տալիս ընտրական համակարգին, մենք ստորագրում ենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Բայց դատելով Սվիտալսկու պատասխանից, Երևանի պայմանը մերժված է: Նախօրեին դեսպան Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք Հայաստանին օգնում են Հայաստանի իշխանության խնդրանքով և եթե իրենց կարիքն այլևս չկա, ապա պատրաստ են հեռանալ՝ ոչ մեկին չեն պարտադրում ոչինչ: Երևանի քաղաքական շանտաժը չանցավ և այժմ Հայաստանի իշխանությունը պետք է որոշի՝ ստորագրո՞ւմ է, թե՞ ոչ:

Բանն այն է, որ համաձայնագիրն ինքնին չունի այնպիսի բովանդակություն, որից հրաժարվելը Հայաստանի համար կլինի ճակատագրական: Սակայն համաձայնագիրն ունի այդպիսի քաղաքական նշանակություն, աշխարհաքաղաքական և անվտանգային նշանակություն: Երևանի հոգեբանական «բլից-կրիգը» չստացվեց: Մյուս կողմից, սխալ է ասել, թե այդ նշանակությունը միայն Հայաստանի համար է: Բրյուսելն ինքն էլ անկասկած շահագրգռված է համաձայնագրով ու Եվրամիության խնդիրը, անկասկած, Հայաստանի իշխանության հետ հարաբերությունը փակուղի մղելը չէ: Ըստ այդմ, կողմերն ըստ երևույթին, ինչպես ասում են՝ մի քիչ տաքացան, բայց կվերադառնան աշխատանքային նորմալ ռեժիմին: Իսկ եթե այդուհանդերձ Հայաստանի իշխանությունը սկսել է զգալ ճնշում կամ ճնշման ռիսկ Ռուսաստանից, ստորագրության ձախողման մասով, և փնտրում է այսպես ասած չստորագրելու «սուվերեն» առիթներ, քանի որ այս անգամ արդեն ծիծաղելի էլ չի լինի պատճառաբանությունը, թե Մոսկվան խանգարեց, ապա Բրյուսելը շատ հանգիստ կերպով մերժեց կամ տապալեց չստորագրելու «պատճառը» Եվրամիության մեջ «փնտրելու» փորձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում