Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Երևանում մայրը իր երեխային վաճառել է 3 հազար դոլարով, մեկ այլ կին գնել է 6500 դոլարով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց նորածին երեխայի առուվաճառքի վերաբերյալ գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է:

Ամբաստանյալները կանայք էին՝ ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը, ՀՀ ԱՆ «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, նորածնի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն և երեխայի խնամքը հանցավոր ճանապարհով ստանձնած Քրիստինե Կ.-ն:

Ըստ մեղադրանքի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ այլ անձի՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպել է խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առք և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառք:

2016 թվականի փետրվարի 22-ին բժիշկ Կարինե Անտոնյանը, ըստ մեղադրանքի, համաձայնել է բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի առաջարկին ու կազմակերպել է հղի, 36-ամյա Ալլա Կ.-ի կողմից ծննդաբերելուց հետո երեխայի՝ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով վաճառքը և խնամքը ստանձնելու նպատակով 37-ամյա Քրիստինե Կ.-ի կողմից երեխայի առքը, ինչի համար բժշկուհին պահանջել է 1500 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Կարինե Անտոնյանը Գոհարիկ Խաչատրյանի դրդմամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ «Հղիի և ծննդկանի անհատական քարտում» ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իրական հղի Ալլա Կ.-ին ոչ հղի Քրիստինե Կ.-ի անձնագրային տվյալներով որպես հղի ընդունել է բժշկական կենտրոն: Նա հղիի նախածննդյան բոլոր հետազոտությունները և բժշկական հաշվառումները գրանցել է Քրիստինե Կ.-ի  անունով: 2016 թվականի ապրիլի 9-ին Ալլա Կ.-ն ծննդաբերել է:

Կարինե Անտոնյանը բժշկական կենտրոնի փաստաթղթերում, այդ թվում՝ «Բժշկական քարտում», ինչպես նաև զագսում նորածին երեխային ծննդյան վկայական տրամադրելու համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, իբր՝ երեխային ծննդաբերել է Քրիստինե Կ.-ն, ինչի հիման վրա Քրիստինե Կ.-ն զագսում գրանցվել է որպես նորածին աղջնակի մայր, նրա ամուսինը՝ որպես հայր, երեխային տրվել է ծննդյան վկայական:

Քրիստինե Կ.-ն 2016 թվականի ապրիլի 9-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ տարածքում բժշկուհի Կարինե Անտոնյանին վճարել է նրա պահանջած 1500 դոլարը:

2016 թվականի ապրիլի 12-ին Քրիստինե Կ.-ն բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին վճարել է նրա պահանջած 2000 դոլարը: Միաժամանակ, երեխային ծննդաբերած Ալլա Կ.-ին նա վճարել է  3000 դոլար:

Ըստ մեղադրանքի՝ երեխայի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն դեռևս հղիության 5-րդ ամսում՝ 2015 թվականի դեկտեմբերին էր «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի միջոցով պայմանավորվել  երեխայի խնամքը ստանձնելու նպատակով «գնորդի»՝ Քրիստինե Կ.-ի հետ՝ առուվաճառքի պայմանների վերաբերյալ:

Նորածնին առուվաճառքի առարկա դարձրած կանայք ընդհանուր իրավասության դատարանում իրենց մեղավոր էին ճանաչել, գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը վատառողջ է: Արձանագրվել է, որ հենց Գոհարիկ Խաչատրյանն է իրեն վերագրվող հանցագործության մեջ ունեցել առանձնապես ակտիվ դեր: Դատարանը հաշվի է առել, որ Գոհարիկ Խաչատրյանն է դիմել բժշկուհի Կարինե Անտոնյանին ու ձեռք է բերել նրա համաձայնությունը՝ երեխայի առուվաճառքը կազմակերպելու հարցում: Գոհարիկ Խաչատրյանը երեխայի «գնորդ» Քրիստինե Կ.-ից ստացել է 2000 դոլար, իսկ բժշկուհի Կարինե Անտոնյանից՝ 500 դոլար:

Դատարանը հաշվի է առել, որ բժշկուհի Կարինե Անտոնյանը զղջացել է կատարածի համար, խոստովանական ցուցմունքներով աջակցել է հանցագործության բացահայտմանը, նրա խնամքին է անչափահաս երեխան, և նա սպասում է երկրորդ երեխայի ծնունդին:

Դատարանը հաշվի է առել, որ երեխայի կենսաբանական մայր Ալլա Կ.-ի խնամքին երեք անչափահաս երեխաներ կան՝ 12, 10 և 8 տարեկան, Ալլա Կ.-ն մտավոր առողջության հետ կապված թեթև խնդիր ունի, իրեն վերագրվող արարքը կատարել է «կյանքի ծանր հանգամանքների զուգորդման՝ նյութական ծանր վիճակում գտնվելու հետևանքով», նա զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինե Կ.-ն բարձրագույն կրթություն ունի, ուսուցչուհի է, տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է, իրեն վերագրվող արարքը կատարել է «ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով» երեխա ունենալ չկարողանալու հետևանքով:

Դատարանը Գոհարիկ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-168 հոդվածի 1-ին և 38-325 հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել  1 տարի 9 ամիս 19 օր ազատազրկում և տուգանք՝  400 հազար դրամի չափով:

Կարինե Անտոնյանը մեղավոր է ճանաչվել 38-168 հոդվածի 1-ին և 325 հոդվածի 1-ին մասերով, վերջին հաշվով դատապարտվել է  1 տարի 11 ամիս ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել՝ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի  2 տարի փորձաշրջան:

Ալլա Կ.-ն և Քրիստինե Կ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով:

Ալլա Կ.-ն դատապարտվել է 1 տարի  11 ամիս 29 օր, իսկ Քրիստինե Կ.-ն՝ 2 տարի ազատազրկման: Նրանց երկուսի նկատմամբ էլ պայմանական դատապարտություն է կիրառվել, յուրաքանչյուրի համար սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել էր միայն Գոհարիկ Խաչատրյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել, սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր համարեց ու բավարարեց պաշտպանի բողոքը:

Գոհարիկ Խաչատրյանի նկատմամբ, ինչպես գործով մյուս ամբաստանյալների նկատմամբ, նույնպես կիրառվեց պայմանական դատապարտություն՝ նա պայմանականորեն չի կրի ազատազրկման ձևով նշանակված պատիժը, սահմանվեց մեկ տարի փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում