Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Միամիտ» քրդերն ու «շուստրի» հայերը

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում պատմաբան Աշոտ Ներսիսյանն ասել է, թե քրդերն իրենց քաղաքական ձգտումների մեջ հասուն չեն: Գուցե իսկապես այդպես է ու դա ինչ-որ տեղ բնական է, պետականազուրկ ժողովրդի «բնավորություն»: Սակայն երբ մեր էլիտան ու հասարակությունը թաքուն հույսերով հետևում է քրդական հարցի զարգացումներին, սա արդեն ոչ թե պետությանը բնորոշ հասուն դիվանագիտության դրսևորում է, այլ էժան «շուստրիություն»:

Քրդերը, ավելի շուտ` նրանց իրաքյան հատվածը, որոշել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել` Քրդական ինքնավարությունն ինքնիշխան պետական միավորի վերածելու նպատակով: Մերոնք քրդերի այս նախաձեռնությունից հակաթրքականության հոտ են առել ու, չգիտես ինչու, ոգևորվել են` չնայած Քրդական ինքնավարության որոշումը` հակաթրքական լինելով հեռանկարի կտրվածքով, նույնքան էլ ուղղված է Իրանի դեմ, որին համարում ենք մեր հուսալի և վստահելի գործընկերը, Սիրիայի ու Ասադի դեմ, որոնք «որդեգրված» են մեր «հարազատ հայր» Մոսկվայի կողմից:

Կասկածից վեր է, որ Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի վերաձևավորումը գոնե այս պահին անթույլատրելի է համարվում նաև Վաշինգտոնում և Մոսկվայում, որոնք հակված են մերձավորարևելյան հնարավոր սահմանային փոփոխությունները քննարկել միասնական փաթեթով, որի ժամանակն ակնհայտորեն չի եկել: Մեր քաղաքական, պետական միտքն իրենց քրդական հարցով ծանրաբեռնում են մի փուլում, երբ ռացիոնալ մտածող շատ քրդեր անգամ` տոգորված չեն սեպտեմբերի 25-ի հանրաքվեով:

Դա կարող է ոչինչ չտալ քրդական պետության միջազգային ճանաչմանը, բայց չեղարկել այն իրավաքաղաքական ինքնավարությունը, որից քրդերն այսօր օգտվում են անկայուն Իրաքում։ Վերջապես դա կարող է հանգեցնել տարածաշրջանային նոր էսկալացիայի և քրդական տարրի դեմ նոր բռնությունների, անգամ` ցեղասպանության: Բայց եթե նույնիսկ անտեսենք միջազգային ու տարածաշրջանային բոլոր խոչընդոտները և պատկերացնենք, որ իրաքյան Քրդստանը սեպտեմբերի 25-ին դառնալու է անկախ պետություն` իր մեջ կրելով «Մեծ Քուրդիստանի» գաղափարը, ու մոտ ապագայում միավորելու է տարածաշրջանի 25-30 միլիոն քրդերի, դրանից ի՞նչ օգուտ հայերիս:

Արևմտյան Հայաստանի հողերում քրդերը շարունակելու են ապրել այնպես` ինչպես ապրել են 20-րդ դարասկզբին, դրանից առաջ, ինչպես ապրում են հիմա։ Մեզ թվում է, կամ մենք այնքան խելոք ենք, որ կարծում ենք, թե «միամիտ» քրդերից նվեր կստանանք Մասիսն ու Սասունը: Այդ «շուստրի» մտածողությամբ անցյալ դարասկզբին քրդերից «նվեր» ստացել ենք: Մեկ անգամ ևս չհիշենք ողբերգական մանրամասները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում