Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը լրագրողների հետ առանց միջադեպի չանցավ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նրանից հետաքրքվեց, թե կուսակցական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, ի՞նչ դերակատարում ունի ՀՀԿ-ում:
Հայրապետյանը զայրացած արձագանքեց. «Ի՞նչ: դուք որտեղ եք հիմա, Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի ձեր հարցը էսօրվա իմ մամուլի ասուլիսի հետ: Տղա ջան… Ես ոչ պատգամավոր եմ, ոչ քաղաքականությամբ եմ զբաղվում, ի՞նչ ես եկել նստել մարզադաշտում քաղաքական հարց ես տալիս: Հետո՞: Տենց ճարպիկ լրագրող ես էլի»: