Tuesday, 21 07 2026
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին

Սերժ Սարգսյանը բացահայտել է խնդիրների հիմքը

«Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»,- մայիսի 28-ին Սարդարապատում Առաջին հանրապետության տոնի առիթով հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Առաջին հայացքից արդեն բավական հռչակագրային դարձած այդ հայտարարությունը, որ հնարավոր է լսել ոչ միայն Սերժ Սարգսյանի շուրթերից, այլ նաև բազմաթիվ այլ թե՛ պաշտոնյաների, թե՛ պատմաբանների, թե՛ տարբեր այլ մասնագիտության տեր մարդկանց, թե՛ շարքային քաղաքացիների շուրթերից, իրականում իր մեջ պարունակում է Հայաստանի արդեն 25 տարի անկախ նոր հանրապետության առանցքային խնդիրը: Չլիներ մայիսի 28-ը, չէր լինի Խորհրդային Հայաստանը: Այստեղ հարկավոր է տալ դադար: Զուտ ժամանակագրական առումով ամեն ինչ պարզ է և հասկանալի: Բայց ժամանակագրությունը ոչինչ է պատմա-քաղաքական բովանդակությունը հասկանալու, գնահատելու, հետևաբար դրա հիման վրա խնդիրները ձևակերպելու և ուղենիշները սահմանելու համար:

Ի՞նչ են կարծում Սերժ Սարգսյանն ու հայկական, այսպես կոչված, իշխանական էլիտան, հայկական պետական քաղաքականություն մշակողները՝ Խորհրդային Հայաստանը Առաջին հանրապետության շարունակությո՞ւնն էր, թե՞ Առաջին հանրապետության, այսինքն՝ անկախ Հայաստանի վախճանը: Զուտ ժամանակագրական առումով՝ շարունակությունը, բայց չէ՞ որ Առաջին հանրապետությունն ընկավ հենց խորհրդային կարմիր բանակի հարվածից: Իհարկե, պատմական ժամանակահատվածը չափազանց բարդ էր, իսկ հետին թվով, իհարկե, հեշտ է անել դատողություններ և տալ գնահատական, սակայն վերջին հաշվով ապագայի զարգացումները մեծապես կախված են նրանից, թե ինչպե՞ս է գնահատվում անցյալը, պատմությունը:

Ըստ այդմ, Խորհրդային Հայաստանը Առաջին հանրապետությանը հասցված հարվա՞ծ էր, թե՞ փրկօղակ: Եթե փրկօղակ, ապա ինչպե՞ս ենք գնահատում անկախությունը Խորհրդային Միությունից: Ստացվում է, որ մեր անկախությունը ոչ թե գիտակցված ընտրություն էր, այլ հանգամանքների բերո՞ւմ, երբ փրկօղակ հանդիսացող իրականությունն այլևս չկար, այսինքն՝ չկար այլևս փրկօղակը, և ժամանակն ու պատմությունը մեզ պարզապես նետեցին ա՞փ:

Եվ արդյոք դա չէ՞ պատճառը, որ մենք 25 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ձևավորել անկախ՝ իրապես անկախ և ինքնիշխան պետականություն, չկարողացանք ձևավորել իրապես անկախ պետականությանը համարժեք քաղաքացիական և հասարակական մտածողություն, երբ հեղինակավոր միջազգային սոցիոլոգիական կազմակերպության հարցման տվյալով՝ հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում Հայաստանում է ԽՍՀՄ-ը կարոտող քաղաքացիների ամենամեծ թիվը:

Մենք ձևակերպել ենք պատմա-քաղաքական տրաֆարետներ, հռչակագրեր, սակայն չենք ձևակերպել գնահատական ու խնդիրներ և շարունակում ենք գտնվել այլ պետությունների, այլ ռազմաքաղաքական միավորների ձևակերպած խնդիրների և օրակարգերի ցանցում, այլ ռազմաքաղաքական միավորների ձևակերպած առաջնահերթությունների ենթակայության տակ:

Տվյալ պարագայում խոսքը Ռուսաստանի մասին է՝ կայսերական, թե բոլշևիկյան, մեծ հաշվով տարբերությունն էական չէ, և Թուրքիայի՝ Օսմանյան, թե Էրդողանյան, կրկին էական չէ: Որովհետև «չլիներ մայիսի 28-ը, չէր լինի Խորհրդային Հայաստանը, չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը» տրամաբանությունը վաղը կարող է համալրվել՝ «չլիներ մայիսի 28-ը, չլիներ Խորհրդային Հայաստանը, չլիներ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, չէր լինի Եվրասիական Հայաստանը…», ու այդպես շարունակ:

Հայաստանն իր անկախությունը չի տարանջատել իր «կախվածությունից»: Այսինքն՝ անկախությունը Հայաստանի 25-ամյա իշխանության համար ընդամենը իրավիճակ է, ոչ թե հոգեվիճակ և արժեք: Այլապես Մայիսի 28-ը Հայաստանում կլիներ անկախության տոն, ոչ թե Առաջին հանրապետության: Եվ այդ տոնին մենք կհաշվեինք մեր անկախության ձեռքբերումները, ոչ թե մեր հանրապետությունների տեսակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում