Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեր «հակաթուրքական» միասնության սնանկությունը

Մինչև ընդհուպ 2013-ի նախագահական ընտրությունները կարելի էր միամտորեն կարծել կամ տպավորություն ստեղծել, թե մեր հասարակության մի ստվար զանգվածի միավորում է արդար ընտրությունների, ավելի գլոբալ` արդարության գաղափարը: Սակայն, դժբախտաբար, սա մակերեսային ընկալում է և ավելի շատ պայմանավորված է ոչ թե խորքային անալիզով, այլ այն մեխանիկական արձանագրմամբ, որ 1996-ից սկսած` նախագահական բոլոր ընտրություններին հաջորդել են դրամատիկ իրադարձություններ, որոնք ուղեկցվել են անգամ խորհրդարանի շենքի գրավմամբ, մարդկային զոհերով, ձերբակալություններով ու կտտանքներով:

Երբ հետհայացք ենք ձգում մեր նորագույն պատմությանը, համոզվում ենք, որ հրապարակներ դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց միավորում էր` ոչ թե «հանունի» մոտիվը, արդար ընտրության գաղափարը, ընդդիմության թեկնածուի ծրագիրը, այլ տոտալ զզվանքը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանություններից: Երբ հասարակությունը միավորված չէ ռացիոնալ մոտիվներով, գաղափարներով, շարժումն արագ մարում է` անկախ զանգվածայնությունից, արմատականությունից:

Այդպես էլ եղել է Հայաստանում, մանավանդ ընդդիմության առաջնորդնորդներն, ըստ էության, իշխանությունից չտարբերվող անձնակենտրոն մինի համակարգերի հրապարակային դեմքերն են եղել և փորձ անգամ չեն արել քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել հասարակության զանգվածային բողոքը: Օրինակ, 2008-ի հետընտրական շարժումը քաղաքացիական մեծ պոտենցիալ ուներ, որը սակայն մսխվեց առաջին նախագահի ավտորիտար կառավարման հետևանքով: Սերժ Սարգսյանը վարպետորեն մի բան արեց, որ չէր եղել նախորդ շրջանում: Նա լյումպենացման աստիճանի «սոցիալականացրեց», «Սիթիացրեց» քաղաքական համակարգը` բացահայտելով ընդդիմություն կոչվածի գաղափարաքաղաքական սնանկությունը ու «ընտրություն» կոչվող գործարքի երկու մասնակիցներին` քրեաօլիգարխիկ իշխանությանը և նրա հետ «շուկայական» պայմաններում «բարիշող» հասարակությանը:

Սերժ Սարգսյանին կարելի է քննադատել, նույնիսկ դատափետել հասարակությանը լյումպենացնելու համար, սակայն, մեծ հաշվով, նրանից պետք է շնորհակալ լինել բացահայտման համար: Այն բացահայտման, որ ժողովրդավարությունը, ազատությունը մեր հասարակությանը միավորող, կոնսոլիդացնող արժեքներ չեն:

Լավ, կա՞ ինչ-որ գաղափար, իրադարձություն, որը միավորում է այս ժողովրդին, հասարակությանը: Արտաքուստ` այո. դա Ապրիլի 24-ն է` որպես օր, համակարգ, մտածողություն: Սակայն նույնիսկ այս պարագայում` մեր համազգային միասնությունը դրսևորվում է ոչ թե ռացիոնալ, այլ` իռացիոնալ հարթության մեջ, որովհետև, անկեղծ լինենք, մեզ միավորում է ոչ թե ցեղասպանության դատապարտման քաղաքակրթական մշակույթն, այլ` հակաթրքականությունը, որի պարզունակ դրսևորումը Թուրքիայի դրոշի այրման ծիսական արտահայտությունն է:

Եվ այս վտանգավոր իներցիան միավորում է մի ամբողջ համակարգ` Սփյուռքը, որի լոբբիստական կառույցները շարունակում են կռիվ տալ պատմության և Թուրքիայի հետ` իրենց օրակարգ չբերելով իրական Հայրենիքի` Հայաստանի զարգացման և անվտանգության խնդիրները:

Ստացվում է, որ հայապահպանությունը սնվում է հակաթուրքականությունից, որը գուցե կոնցեպտ է, բայց` պետություն չունեցող, անհայրենիք գաղթականության համար: Օրեր առաջ, մեր կայքին տված հարցարույցում, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն ասել էր, որ եթե իշխանությունները ԼՂ խնդրում գնան տարածքային զիջման, ժողովուրդը կապստամբի:

Դարձյալ համազգային միավորման իռացիոնալ բանաձև է առաջարկվում, որովհետև հասարակությունն իրականում ոչ թե պետք է ապստամբի «ոչ մի թիզ հող» բանաձևով, այլ պայքարի այնպիսի ողջամիտ փոխզիջումների համար, որոնք կերաշխավորեն Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

Սակայն ողբերգությունն այն է, որ միավորում տեղի չի ունենա նույնիսկ Պետրոսյանի առաջարկած բանաձևով, որովհետև եթե ազատագրված տարածքները համազգային հոգածության առարկա լինեին, վաղուց լուծված կլիներ դրանց վերաբնակեցման հարցը: Միամիտ չլինենք` տրվելու գայթակղությանը, որ 2016-ի ապրիլին մեր հասարակությանը միավորել է «ոչ մի թիզի» գաղափարը:

Մեկ տարի առաջ մեզ բոլորիս միավորել էր պատերազմի ու դրա ծավալման սպառնալիքը, ինչը նորմալ է ցանկացած հասարակության համար: Սակայն վիճակն անհույս չէ, որովհետև համակարգային, մտքի ցանկացած ճգնաժամ ծնում է լուծումներ, պատմական դեմքեր ու գաղափարներ: Մենք, որպես ժողովուրդ, մաքսիմալիստ ենք և վերև բարձրանալու համար` պետք է հայտնվեինք հատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում