G7-ի անդամ երկրների առաջնորդները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը մեծ առաջնահերթություն ունի միջազգային օրակարգում, քանի որ Փխենյանը ստեղծում է խաղաղության ու միջազգային կայունության համար լուրջ բնույթի սպառնալիքների նոր մակարդակներ։ Այս մասին ասվում է կոմյունիկեում, որը հրապարակվել է գագաթնաժողովի երկրորդ օրվա արդյունքներով։
Նրանք հաստատել են նաև հանձնառությունը հյուսիսկորեական միջուկային ծրագրի լիարժեք դադարեցմանը։
«Հյուսիսային Կորեան պետք է անհապաղ և լիարժեք իրագործի ՄԱԿ ԱԽ բոլոր համապատասխան բանաձևերը, ինչպես նաև հրաժարվի միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռների արձակումներից»,-ասվում է փաստաթղթում։
Հայտարարությունում ասվում է, որ G7-ի երկրները պատրաստ են ամրապնդել միջոցառումները՝ ուղղված այդ նպատակների իրագործմանը։
Նրանք նաև կոչ են արել միջազգաին հանրությանը կրկնապատկել ջանքերը՝ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի կայուն, համապարփակ և լիարժեք իրագործում ապահովելու համար։