Եվրոպայի երկրներին անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքը և շփման գծում գրանցվող միջադեպերը: Այս մասին հայտարարել է ԵԽ կոմիտեի՝ արտաքին կապերի գծով ղեկավար Դևիդ Մակալիստերը՝ գրում է ria.ru-ն:
«Բրյուսելին անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքը, առճակատման հռետորաբանությունը և շփման գծում մարդկային զոհերի հանգեցնող միջադեպերը»,- ասել է Մակալիստերը լրագրողներին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կոչ է անում կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների, Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա:
«Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Անհրաժեշտ է շուտափույթ կարգավորում միջազգային իրավունքի հիման վրա: ԵՄ-ն խրախուսում է Մինսկի խմբի ջանքերը այդ ուղղությամբ»,- ասել է նա: