Իսրայելը և ԱՄՆ-ը միասին ունակ են կասեցնելու Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության ընդլայնումը և թույլ չտալու նրան միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո՝ գրում է Reuters-ը:
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելում գնահատում են ԱՄՆ-ի մոտեցումների փոփոխությունը՝ ի համեմատ Բարաք Օբամայի ժամանակների, երբ հաստատվեց Իրանի հետ միջուկային գործարքը, որ քննադատվում էր Նեթանյահուի և Թրամփի կողմից:
«Ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք կասեցնել Իրանի ագրեսիայի և ահաբեկչության քայլերթն այս տարածաշրջանում և խափանել Իրանի՝ միջուկային զենք ունեցող գերտերություն դառնալու ծրագիրը»,- ասել է վարչապետը: