Հարավաֆրիկյան Հանրապետությունում գոլֆ խաղացողները ականատես են դարձել հենց դաշտի կենտրոնում երկու սև մամբաների մենամարտին: Այդ օձերի խայթոցը մահացու է մարդու համար: Տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Օձերը, որ, ամենայն հավանականությամբ, մարտի են բռնվել էգի պատճառով, հինգ րոպե շարունակ փաթաթվել և հարվածներ են հասցրել միմյանց:
Կռվից հետո մամբաները հեռացել են տարբեր ուղղություններով, և խաղացողները կարողացել են շարունակել խաղը:








































