Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Սերժ Սարգսյանը նախագահ նշանակեց ինքն իրեն

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը այսօր հանգուցալուծեց Ազգային ժողովի նախագահի դիլեման, ընդ որում բավականին անակնկալ հանգուցալուծմամբ: ՀՀԿ ԳՄ նիստում նա ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Արա Բաբլոյանին: Արա Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարն էր, նա ՀՀԿ պատգամավոր էր նաև նախկին Ազգային ժողովում: Բայց այդ ամենով հանդերձ, Արա Բաբլոյանն ակնհայտորեն քաղաքական գործիչ չէ: Փաստորեն Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի նախագահի պաշտոնի համար առաջադրում է ոչ քաղաքական գործչի, մարդու, որը չունի քաղաքական կենսագրություն: Սերժ Սարգսյանը պատահական նշանակումներ կամ կադրային պատահական լուծումներ չի անում, և Արա Բաբլոյանի նշանակումն ըստ էության Սարգսյանի հերթական ապտակն է ՀՀԿ-ին: Ապտակ այն իմաստով, որ Սարգսյանը փաստորեն ամբողջ ՀՀԿ-ում ըստ էության չի գտել գեթ մեկ քաղաքական գործիչ, որին կվստահեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Արա Բաբլոյանի նշանակումը Սերժ Սարգսյանի անվստահությունն է ՀՀԿ-ին: Այս երևույթը նոր չէ, սակայն ըստ էության ստանում է նոր դրսևորում և նոր երանգ: Բանն այն է, որ խոսքը հերթական անվստահության մասին չէ, հերթական դրսևորման մասին չէ: Տվյալ պարագայում խոսքը խորհրդարանական կառավարման մոդելի անցնող Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ թիվ մեկ քաղաքական օրգանի նախագահի մասին է: Եվ երբ այդ պաշտոնի նշանակումով Սերժ Սարգսյանն անվստահություն է հայտնում Հանրապետական կուսակցությանը, ապա սա արդեն համակարգային, խորքային մարտահրավեր է ՀՀԿ-ին կամ դրա «հին ոգուն»: Բայց միաժամանակ ակնհայտ է, որ խոսքը ամենևին էլ «նոր ոգու» մասին չէ: Այսինքն՝ Արա Բաբլոյանին դժար է գնահատել ՀՀԿ-ի «նոր ոգի»: Նա ավելի շուտ «ոչ ոքին» է, ներիշխանական «ոչ ոքին», որ այս պահին արձանագրում է Սերժ Սարգսյանը: Նա չունի լուծում, գոնե այս պահի համար և պարզապես ժամանակ է շահում: Ընդ որում, խնդրին այդ առումով կարող ենք նայել նաև հակառակ կողմից և բացառելի չէ, որ Սերժ Սարգսյանի նշանակումն էլ ՀՀԿ-ի անվստահությունն է նրա նկատմամբ: Նոր, թե հին ոգու հայտնած անվստահությունը, դեռևս դժվար է ասել՝ այդ հարցում մոտիվացված են թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց չի բացառվում, որ ոչ ոք թե՛ հներից, թե՛ նորերից չի համաձայնել լինել Ազգային ժողովի նախագահ: Համենայնդեպս, գոնե մեկն ակնհայտ է՝ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Կարեն Կարապետյանը, որը ցուցադրաբար հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հայտարարելով, որ դա իրեն չի հետաքրքրում: Թեև նա ամենահավանական թվացող թեկնածուն էր:

Սերժ Սարգսյանը կարող էր պարզապես ոչ թե չկամենալ, չվստահել, այլ ուղղակի չգտնել որևէ այլ թեկնածու, և Արա Բաբլոյանն ընդամենը բժշկի բարեհոգությամբ չի առարկել, չի մերժել և ըստ էության փրկել է Սերժ Սարգսյանին ԱԺ նախագահի թեկնածու չունենալուց: Բոլոր դեպքերում, իրավիճակը իսկապես հետաքրքիր է և ինչ-որ իմաստով նույնիսկ զավեշտի տարրեր պարունակող: Պարզվեց, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ունենք կլինիկայի վերածելու Ազգային ժողով: Ընդ որում, Արա Բաբլոյանը գուցե հիանալի բժիշկ է, առողջապահության հիանալի մասնագետ: Նա իսկապես ունի այդ ոլորտում մեծ վաստակ, կենսափորձ, հմտություններ: Բայց այդ ամենն արժեքավոր են կլինիկայում, իսկ քաղաքական օրգանը, այն էլ թիվ մեկ հարթակը պահանջում է քաղաքական հմտություններ, քաղաքական փորձառություն, քաղաքական պատկերացումներ և հայացքներ: Ինչպես կասեր հունգարացի հրապարակախոս Բելա Համվաշը՝ «հողը հերկող եզը սուրբ կենդանի է, բայց երբ նա բազմում է գահին՝ դառնում է հրեշ»: Այս համեմատությունն անշուշտ պետք չէ ընկալել ուղիղ իմաստով, բայց առակը կցուցանե այն, որ միջավայրերի գլխիվայրությունը չի կարող բերել լավ արդյունքի, անգամ ամենաբարի ցանկությունների և կենսագրության պայմաններում: Ըստ այդմ, ԱԺ նախագահի պաշտոնին նշանակումը վկայում է, որ առնվազն առաջիկայում խորհրդարանն իշխանական համայնապատկերում, կամ Սերժ Սարգսյանի մտապատկերում՝ քաղաքական մարմին չէ, և քաղաքականությունը շարունակելու է կենտրոնացած լինել Մելիք-Ադամյանում, որտեղ նախագահն արդեն ինքը Սերժ Սարգսյանն է: Այս իմաստով, Սերժ Սարգսյանն ըստ էության հենց իրեն էլ նշանակեց ԱԺ նախագահ, պարզապես այսպես ասած դե ֆակտո: Գրեթե կասկած չկա, որ նույն կերպ էլ Սերժ Սարգսյանը ձգտելու է վարչապետ նշանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում