Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Միացյալ զորախումբը պետք է հետ պահի Թուրքիային ԼՂ հակամարտությանը միջամտելուց, իսկ Ադրբեջանի հետ պիտի կռվի Արցախի ՊԲ-ն

Պատերազմական պայմաններում հայ-ռուսական միացյալ զորախմբին հրամանները տրվելու են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ որոշման հիման վրա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Ռազմական փորձագետը փաստացի հերքեց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հայտարարությունը, թե զորամիավորումը գործելու է միայն ու միայն ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք պատերազմի դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրամայել զորամիավորմանը զերծ մնալ ռազմական գործողություններին մասնակցելուց, Ա. Մակարյանը պատասխանել էր. «Չի կարող ասել, որովհետև արդեն Հայաստանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան որոշումներով մենք պատրաստ ենք գործողությունների դիմել: Առանց ասելու»:

Հարցին անդրադարձել էր նաև sut.am լրատվական կայքը՝ մեջբերելով ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների ստորագրած Համաձայնագրի կետերը: Մասնավորապես նշվում է, որ Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող հավելված կանոնակարգի 3-րդ բաժինը հստակ սահմանում է, որ խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ կամ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին, կամ Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարին՝ կախված ստեղծված իրավիճակից: Իսկ 4-րդ բաժնում հստակ ամրագրված է, որ «համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն Հայաստանի և Ռուսաստանի գերագույն-գլխավոր հրամանատարները համատեղ»:

– Պարոն Խրամչիխին, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը, ո՞ւմ հրամանով է գործելու զորախումբը:

– Ես չեմ կասկածում, որ դա լինելու է հենց համատեղ որոշում: Դա անշուշտ բարդացնում է զորքերի կառավարումը, որովհետև բանակում մեկը պիտի հրամաններ տա: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ որոշումը կայացվելու է համատեղ:

– Բայց միացյալ զորախմբի հրամանատար Ա. Մակարյանը ասում է, թե զորախումբը գործում է միայն ու միայն ՀՀ ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով: Ինչո՞ւ է այդ դեպքում նման հայտարարություն արվում:

Կարծում եմ, որ ճիշտ նույն ձևով 102-րդ ռազմաբազայի հրամանատարը գործում է միայն Ռուսաստանի գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով: Հետևաբար, եթե զորախումբը համատեղ է, ապա հրամաններն ընդունվելու են համատեղ:

– Պատասխանելով հարցին, թե արդյոք զորախումբը հարկ եղած դեպքում կմիջամտի ռազմական գործողություններին ղարաբաղյան ճակատում, հրամանատարը ասել է, որ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում, Արցախի դեպքում ևս հապաղելու իրավունք չունի: Ձեր կարծիքով՝ զորախումբը կարո՞ղ է միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը:

– Ես շատ եմ խոսել այս հարցի մասին: Ըստ էության, նույնիսկ Հայաստանը ֆորմալ առումով չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որքան էլ դա պարադոքսալ թվա: Ռուսաստանը դժվար թե գործի ղարաբաղյան ճակատում, եթե պատերազմը չառնչվի ՀՀ բուն տարածքին: Եթե պատերազմական գործողությունները շոշափեն Հայաստանի տարածքը, այդ դեպքում հնարավոր է՝ զորախումբը ներքաշվի ղարաբաղյան ճակատի գործողություններին: Բայց եթե պատերազմը լինի միայն Ղարաբաղի սահմաններում, ապա Ռուսաստանը, կարծում եմ, չի միջամտի հակամարտությանը:

– Այս զորախումբը անմիջականորեն ենթարկվում է Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի՞ն, թե՞ նախագահներին:

– Այո, 102-րդ ռազմական բազան հարավային ռազմական օկրուգի բաղկացուցիչ մասն է, նրա անմիջական պետը հարավային օկրուգի հրամանատարն է, հետևաբար նա իր հրամանները ստանում է Դոնի Ռոստովից: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս կլինի պատերազմի ժամանակ, կրկնում եմ՝ ըստ երևույթին երկու նախագահները պիտի կայացնեն համապատասխան որոշումներ, որից հետո հրամանատարները ստանում են համապատասխան հրամաններ:

Ես միանգամայն հնարավոր եմ համարում այն, որ 102-րդ ռազմաբազային կարող է հրաման տրվել ռազմական գործի մեջ ենթարկվելու հայ հրամանատարին, բայց միևնույն է, քաղաքական մակարդակում որոշումները համատեղ են ընդունվելու:

– Ի՞նչ առաջնահերթություններ ունի միացյալ զորախումբը, ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

– Որքան ես եմ հասկանում, 102-րդ ռազմաբազան, այնուամենայնիվ, ստեղծվել է Թուրքիային զսպելու նպատակով: Հետևաբար միացյալ զորախմբի նպատակը պետք է լինի զսպել, հետ պահել Թուրքիային Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, իսկ Ադրբեջանի հետ պիտի կռվեն Ղարաբաղի զինված ուժերը: Պարզ է, որ նրանք խորապես սերտաճած են Հայաստանի զինված ուժերին, բայց ֆորմալ առումով նրանք ինքնուրույն են:

– Եվ կարելի է ասել, որ սա շատ արդիական հարց է դարձել՝ հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի վերջին զորավարժություններից հետո, այդպես չէ՞:

– Այո, իհարկե:
– Ռուսաստանը ինչպե՞ս արձագանքեց այդ զորավարժություններին:

Ռուսատանը ոչ մի ձևով էլ չի արձագանքել, կարծես չի էլ նկատել դրանք:

– Իսկ ճի՞շտ էր այն տեղեկությունը, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Նախիջևանում:

Հնարավոր է՝ այո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում