Monday, 13 07 2026
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին

Ինչի հետ գործ ունենք ռուսական ռազմակայանի տեսքով

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի սպասարկման ոլորտի աշխատակիցները արդեն մի քանի օր է առայժմ ապարդյուն պահանջում են իրենց աշխատավարձը, որը նրանց խոսքով, չի վճարվում արդեն մի քանի ամիս: Այս խնդիրը չի դարձել հանրային մեծ ուշադրության առարկա, քանի որ կան առավել «դիտարժան» ներքաղաքական այլ հարցեր: Մինչդեռ, այստեղ խնդիրը ամենևին լոկ աշխատավարձի հարցը չէ, որ պետք է դառնա ուշադրության առարկա, թեև այդ հարցն ինքնին հույժ կարևոր է, այն էլ այնպիսի սոցիալական ծանր վիճակ ունեցող քաղաքի համար, ինչպիսին Գյումրին և Շիրակի մարզն ընդհանրապես: Սակայն այստեղ կա շատ ավելի լուրջ հարց, որը գուցե խնդրի տողատակում է, սակայն այն վեր հանելու համար էլ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն: Խոսքն այն մասին է, որ արդեն մի քանի ամիս չվճարված աշխատավարձերի խնդիրը արտացոլում է երկու առանցքային հանգամանք, որը սերտ առնչություն ունի Հայաստանի անվտանգության և դրանում ռուսական ռազմակայանաի դերի հետ:

Նախ, Ռուսաստանի ռազմակայանը փաստացի իր վրա է կրում այն ծանր տնտեսական վիճակը, որ առկա է այժմ Ռուսաստանի տնտեսությունում, և աշխատավարձերի վճարման կանոնավորության այդ խափանումը դրա ուղիղ հետևանքն է: Այսինքն՝ Հայաստանի անվտանգության հարցում առանցքային նշանակություն ունեցող, համենայնդեպս այդպիսի դիտվող, հայ-ռուսական միացյալ զորախմբի մաս հանդիսացող ռազմակայանը իր վրա կրում է ռուսական տնտեսության անկման հետևանքը: Բարեբախտաբար, այսօր այն արտահայտվում է միայն աշխատավարձերի ուշացման տեսքով, այսինքն՝ անմիջական ռազմական բաղադրիչին այդ անկումը չի առնչվում, թեև, իհարկե, այդ ամենում վստահ լինելու համար անհրաժեշտ է տիրապետել ռազմակայանի գործերին առավել մանրամասն՝ ինչը գործնականում հնարավոր չէ: Սակայն թեև խոսքը տվյալ դեպքում սպասարկման հարցերում ազդեցության մասին է, ոչ մի երաշխիք չկա, որ ռուսական տնտեսության ճգնաժամը շարունակվելու դեպքում այդ ազդեցությունը չի անցնի արդեն ռազմակայանի «այլ գործերի»:

Եվ այստեղ հանգում ենք երկրորդ կարևոր ասպեկտին՝ ռազմակայանի գործունեության կազմակերպմանն ընդհանրապես: Ի վերջո, ռազմակայանը միայն զինվորական կառավարման ենթակա կառույց չէ, այլ ամբողջական, համալիր ենթակառուցվածք, որի ամեն մի դետալը կարևոր է ընդհանուր կենսունակության և մարտունակության համար: Եվ կարևոր է, որ բոլոր դետալները լինեն սարքին, որովհետև հայտնի չէ, թե ամենակարևոր պահին, երբ և որ դետալը կարող է խափանվել ու դառնալ ճակատագրական խափանման պատճառ: Սրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ կառավարման խնդիրները ի հայտ են գալիս պարբերաբար և տարբեր օղակներում, սկսած զինվորական կարգապահությունից՝ որը ունեցավ անգամ սարսափելի ողբերգական հետևանք, սակայն շարունակվում է մինչև տնտեսական կառավարում:

Ահա այս ամենը հարց է առաջացնում՝ ի վերջո, ինչ ունենք մենք ռուսական 102-րդ ռազմակայանի տեսքով, ունենք անվտանգության այսպես ասած ներսից եռացող խնդիր, որը հայտնի չէ, թե հաջորդ անգամ երբ և ինչ մասշտաբով կարող է պայթել և որ օղակում, թե՞ անվտանգության հարցում կանխատեսելի և կառավարելի գործընկերային կառույց: Այդ հարցը մեղմ ասած բաց է, և ակնհայտ է, որ վերջին տարիներին այն այսպես ասած էլ ավելի է բացվել, ու այդ գործընթացը փաստորեն շարունակվում է: Մինչդեռ այստեղ ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն երկկողմ, և անգամ ոչ միայն տարածաշրջանային, այլ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող խնդրի հետ, հատկապես, Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող խորքային գործընթացների ֆոնին՝ թեժ, այսպես ասած բաց և կոնսերվացված հակամարտությունների և հակադրությունների տեսքով:

Այդ ֆոնին, իր ներկայիս «տեսքով» ռուսական ռազմակայանը ոչ թե անվտանգության երաշխիք, այլ պարզապես ական է հանդիսանում նախ և առաջ Հայաստանի ճանապարհին, որի զարգացման առանցքային գործոններից մեկը դիտվում է տարածաշրջանային և միջազգային կոոպերացիայի նոր վեկտորներ ձևավորելը: Իսկ դրանց առաջնային գրավականներից մեկը պետք է լինի ականազերծ լինելու հանգամանքը, և ըստ այդմ՝ ռազմավարական իմաստով Հայաստանի համար կարևոր է դառնում ռուսական ռազմակայանի խնդիրը հստակեցնելը, նաև որպես ազդակ Հայաստանի հնարավոր գործընկերներին, թե ի վերջո մենք ինչի հետ գործ ունենք ի դեմս ռազմակայանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում