Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահից հետո ձևավորվեց հանձնաժողով, որը փաստորեն նրա հուղարկավորության և հետագայում մյուս արարողակարգերի կազմակերպիչը եղավ ակամայից: Այս օրերին մամուլում բավականին հակասական տեղեկատվություն է տարածվում, հատկապես Արթուր Սարգսյանի մայրը անվստահություն է հայտնում հանձնաժողովի նկատմամբ և թախանձագին խնդրում է լուծարել այդ հանձնաժողովը, հեռու մնալ Արթուրից, ասում է, որ Արթուրի շիրիմը դարձել է բիզնես ծրագիր, և դա իրեն դուր չի գալիս:
«Առաջին լրատվական» – ի հետ թեմայի շուրջ զրույցում դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն անդրադառնալով հարցին, թե ինչն է այս դժգոհության պատճառը, նշեց, որ հանձնախումբը ստեղծվել է հենց նրա հուղարկավորության հետ կապված. «Քանի որ բարդ էր, Եռաբլուրում հուղարկավորելու մասին էր խոսվում, դիմումներ էինք գրում վարչապետին, նույնիսկ Պավլիկ Մանուկյանն էր դիմում գրել վարչապետին, և մենք որոշեցինք հանձնախումբ ստեղծել: Ամեն ինչ շատ պարզ, շատ թափանցիկ է…»:
Թամար Հովահաննիսյանը ուշագրավ բացահայտումներ ներկայացրեց:
Մանրամասները՝ տեսանյութում:







































