Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն (Լևոն) Ոսկանյանին Կոլումբիայում հաջողվել է փախչել «Ազգային ազատագրման բանակ» (ELN) խմբավորման գերությունից: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը, Ոսկանյանը կրակ է բացել զինյալների ուղղությամբ իրենց իսկ զենքով:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Խմբվորման հայտարարության համաձայն՝ պատանդին պատրաստվում էին ազատ արձակել, սակայն տեղափոխման ժամանակ նա հարձակվել է զինյալներից մեկի վրա, խլել է նրա զենքը և կրակ բացել՝ վիրավորելով վեց մարդու: Նշվում է, որ Ոսկանյանը ևս վիրավորվել է և հայտնի չէ՝ որտեղ է նա հիմա:
ELN-ի հաղորդմամբ՝ Ոսկանյանը գերեվարվել էր նոյեմբերին՝ թունավոր գորտեր որսալու և վաճառելու համար: Խմբավորման փոխանցմամբ՝ զինյալները պատրաստվում էին Ռուսաստանի դեսպանատան հորդորով ազատ արձակել նրան և հանձնել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: