Յուտա նահանգի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, որը ննջազգեստ հագած վեց բանկ է կողոպտել Սոլթ Լեյք Սիթիում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, որ վեց կողոպուտից հինգը նրան հաջողվել է իրականացնել երկու ժամվա ընթացքում:
Կինը ձերբակալվել է իր տանը: Ոստիկանությունն ընդգծել է, որ նա նույնիսկ չի փորձել թաքնվել իրավապահներից:
Բանկերի տեսախցիկները ֆիքսել են, որ կողոպուտի ընթացքում կինը միայն գրություններ է տվել բանկի աշխատակիցներին և ոչ մի անգամ զենք չի կիրառել:








































