Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը երկրի կառավարությանը հանձնարարել Է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ:
«Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաևի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:
«Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների և հասարակայնության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո, պետք Է մշակվի ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ և լատինական գրի անցման գրաֆիկ»,- ընդգծել Է պետության ղեկավարը: