Ուզբեկստանի կառավարությունն անօրինական կերպով հետևում է իր երկրի քաղաքացիներին՝ այս կերպ խորացնելով վախի և անվստահությանա մթնոլորը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որը կրում է «Մենք քեզ ամեն տեղ կգտնենք» անվաանումը:
Զեկույցում նկարագրված է՝ ինչպես են իշխանությունները հետևում Ուզբեկստանի 7 քաղաքացիներին, որոնք բնակվում են ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
«Ուզբեկստանում ստեղծվել է վախի և կասկածի մթնոլորտ, որում վերահսկողությունը միշտ առկա է իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական ակտիվիստների կյանքում»,-մեկնաբանել է Amnesty-ի ներկայացուցիչ Ջոշուա Ֆրանկոն:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Խաղաղությունն աշխարհում» վարկանիշում Ուզբեկստանը հավաքել է 100 հավանական միավորներից ընդամենը 3-ը: