Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Նրանք դպրոցի տնօրեններ չեն, զոն նայողներ են. Աշոտ Բլեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Պարոն Բլեյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի  կողմից հրապարակվեցին 114 կրթական հաստատության ղեկավարների  ձայնագրություններ, որոնք փաստեցին նրանց կողմից ապօրինի մեթոդներով, սպառնալով, ճնշումներով իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար ընտրողների հավաքագրման և ձայներ ապահովելու փորձերը: Ինչպե՞ս եք սա գնահատում: Ինչի՞ մասին են խոսում այս փաստերը:

– Դանիել Իոննիսյանի գործունեությունը գնահատում եմ որպես բացառիկ, նրան անձամբ եմ ճանաչում: Շատ լավ է, որ կա մի հասարակական կազմակերպություն, որը գործում է հանրային շահի գիտակցումով: Բայց սա այն  դեպքը չի, որ հենց «Իրազեկը» պետք է բացահայտեր՝ մի բան, որը բոլորս գիտեինք: Ցույց տվեք ինձ Հայաստանում մեկին, որը չգիտեր այդ իրողության մասին: Դա փաստ է, որի մասին գիտեն բոլորը: Դրա մասին գիտեն այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին կամավոր տարել են այդ դպրոցներն ու մանկապարտեզները: Անունով հանրակրթական այդ հաստատությունները պետք է բաց լինեն հանրության համար, բայց այդ ծնողներն էլ գիտեն, որ  դրանք շարունակում են փակ զոննաներ մնալ, փակ կալվածքներ: Ես ուղղակի չեմ հասկանում այս օրերի այս զարմանքը: Ինչ նոր բան է տեղի ունեցել, որ այդպես զարմացել եք ու աղմուկ եք բարձրացրել:

Այո, բոլորը գիտեին, բայց առաջին անգամ դա վկայող փաստեր կան:

– Փաստ՝ ո՞ւմ համար: Այդ փաստը իրավապահների համար է:

Թեկուզ: Եթե իրավապահները պատշաճ ընթացք տան այս ամենին, իսկ քաղաքական ուժերը հետևողական լինեն, լուրջ զարգացումներ կարող են լինել:

– Դե թող իրավապահները զբաղվեն: Գիտե՞ք՝ չգիտեին, որ այդպիսի բան կա: Հանկարծ իմացել են ու զարմացե՞լ: Այստեղ մի վտանգավոր բան կա. այն տնօրենները, այն անհամբերները, ովքեր շտապել են ցույց տալ իրենց ծառայամտությունը, նրանք են դրսևորվել: Մենք հո գիտենք, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների թիվը շատ ավելի մեծ է: Այնպես չստացվի, որ ով չի բռնվել՝ գող չի: Խոսքը ձայնի գողի մասին է, խոսքը մարդու իրավունքի վրա կատարված ոտնձգության մասին է: Եվ հետո՝ նրանց մի անվանեք դպրոցի տնօրեններ: Նրանք փակ կալվածքների, զոն նայողներ են: Հանրակրթությունն ուրիշ բան է: Հանրակրթությունը բաց տարածքում, բաց հասարակության, քաղաքացիական հասարակության շահառուն է, սպասարկուն: Իսկ հանրությանը դեմ աշխատող հիմնարկները չեն կարող հանրակրթական լինել:

Պարոն Բլեյան, Ձեր կարծիքով՝ այդ բոլոր տնօրենների վրա ճնշո՞ւմ է եղել այդ ցուցակները կազմելու և ապահովելու մասով, թե՞ դա շատ դեպքերում ինքնագործունեության արդյունք է, Ձեր նշած՝ ծառայամտության դրսևորում:

Ես գիտեմ, որ մարդ կա՛մ Աստծուն պետք է ծառայի, կա՛մ սատանային: Ես գիտեմ, որ Կտակարանը պատվիրում է  մի անգամ ընտրություն կատարել: Սա նշանակում է, որ դու պետք է ընտրես՝ դու մանկավարժությա՞մբ ես զբաղվում, թե՞ չգիտեմ ինչով: Դու եթե  մանկավարժությամբ ես զբաղվում, պետք է քո շահերի դեմ չգործես: Եթե չէ, ապա ուրիշ գործով պետք է զբաղվես: Հացակերության, տուն պահելու  պատճառաբանությունները մանկավարժության հետ անհամատեղելի են: Լիքը ուրիշ զբաղմունքներ կան, թող գնան դրանցով զբաղվեն:

Դանիել Իոննիսյանը փաստերը հրապարակելիս ասաց, որ եղել են տնօրեններ, որ հայհոյել են իրենց և նշել են, որ դպրոցները ապաքաղաքական հաստատություններ են:  Սա թերևս փաստում է, որ ոչ բոլոր տնօրեններն են ծառայամիտ:

– Ես չգիտեմ՝ իրենք իրականում հայհոյե՞լ են, թե՞ իրականում հասկացել են, որ Դանիելը ՀՀԿ-ն չի ներկայացնում, և ավելի վարպետ են գործել: Ես չեմ ուզում այդ մանրուքների մեջ խորանալ: Ես մի բան գիտեմ, որ ես երբ կրթության նախարար եմ եղել կամ Երևանի փոխքաղաքապետ, որևէ անգամ չեմ մտածել որևէ դպրոցի  տնօրենի թույլ տալ ազդել մյուսի վրա կամ մանկավարժությունից զատ այլ բանի մասին մտածել:

Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ կրթության նախարարը, լինելով դաշնակցական, իր ղեկավարած կառույցների ղեկավարները աշխատել են ՀՀԿ-ի համար:

– Ես չեմ ուզում այդ հարցին և որևէ այլ հարցի պատասխանել:  Հասարակական կազմակերպության հրապարակած փաստերը բավարար են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր եզրահանգումներն անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում