«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ էր իրականացնում Կենտրոն համայնքում, միջադեպ է գրանցվել Խորենացի 47-ում, խոչընդոտել են դաշինքի սեղմագրերի բաժանմանը: Այստեղ իր թեկնածությունն է առաջադրել Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը:
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը մանրամասներ է պատմում միջադեպից. «Նման խնդրի հանդիպում ենք ամեն տեղ, երբ մեր ներկայացուցիչները բաժանում են սեղմագրերը, մոտենում են մարդիկ, ասում են՝ մեզ մի՛ տվեք, մեկ է պիտի պատռենք թափենք, ձեզ ոչ ոք չի ընտրելու: Ինչպես նաև մեր պաստառներն են պոկում: Այս մտածելակերպը գաղջ է: Պաստառով չէ, որ մեզ պիտի ընտրեն, ինչո՞ւ են օրենք խախտում: Ա. Սիմոնյանը վստահ է՝ նրանք ՀՀԿ ներկայացուցիչների մանկլավիկներն են:
Մանրամասները՝ տեսանյութում: