Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ ապրիլի 12-13-ին պետք է կայանա ուկրաինա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, հայտնում է interfax.com.ua-ն:
«Դրական քայլ կլինի ուկրաինա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը ապրիլի 12-13-ին»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ երկուշաբթի օրը Կիևում կայացած հանդիպման ժամանակ:
Գրոյսմանի խոսքերով` ուկրաինական կողմից հանձնաժողովը կգլխավորի եվրոպական և եվրաատլանտյան գծով փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն, իսկ վրացական կողմից` փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: