Շրջանակները, որոնք սահմանված են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առկա ինտեգրացիոն կառույցներով, չափազանց նեղ են Ֆրանսիայի և եվրոպացի այլ ժողովուրդների համար, ովքեր ձգտում են կրկին ձեռք բերել լիարժեք ինքնիշխանություն։ Այս մասին հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը՝ ելույթ ունենալով Լիլում նախընտրական մեծ հանրահավաքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Քննադատությամբ հանդես գալով իր գլխավոր մրցակիցների՝ Ֆրանսուա Ֆիյոնի և Էմանուել Մակրոնի հասցեին՝ Լե Պենը նշել է, որ երկու թեկնածուներն էլ պնդում են եվրոպամետ օրակարգ, ինչը նրա կարծիքով՝ կործանարար է Ֆրանսիայի համար։ «Նրանք երկուսն էլ ուզում են ԵՄ-ի էլ ավելի մեծ ներկայություն»,-ասել է Լե Պենը։
Այլ միջոցառումների թվում, որոնք կոչված են փոխել Ֆրանսիայի զարգացման ռազմավարական վեկտորը, «Ազգային ճակատի» առաջնորդը հաստատել է իր խոստումը հաղթանակի դեպքում վերանայելու Փարիզի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։