Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը The Guardian-ի համար իր հոդվածում կոչ է արել Ռուսաստանի հետ երկխոսություն վարել միայն ուժի դիրքից:
Նրա խոսքով՝ Արևմուտքը չպետք է վստահի Ռուսաստանին, որը «միայն ուժն է հարգում և որի հետ պետք է միայն ուժի և միջազգային համերաշխության դիրքից շփվել»:
Կլիմկինը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «նոր Ռուսական Կայսրություն» կառուցելու ցանկության մեջ:
Ըստ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի՝ Ռուսաստանն «ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում Արևմուքի անվտանգության և միասնության համար 1945 թվականից ի վեր», ուստի «պատժամիջոցների չեղարկման մասին ոչ մի խոսակցություն լինել չի կարող», մինչև Ռուսաստանը չհետևի միջազգային իրավունքին:








































