Warner Bros. Entertainment-ը թողարկել է «Արդարության ջոկատ» ֆիլմի առաջին թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Զակ Սնայդերը:
Ըստ սյուժեի Բրյուս Ուեյնը ընդունում է նոր դաշնակցի՝ Դիանա Փրինսի օգնությունը, որպեսզի պայքարի ավելի հզոր թշնամու դեմ: Բեթմենը և Հրաշք-Կինը արագ հավաքում են գերմարդկանց խումբ, առաջացած սպառնալիքների դեմ պայքարելու համար: