Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։