Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է թարմացված կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների վաճառքի օրը, և որ բյուջետային iPad պլանշետները կարելի է գնել արդեն մարտի 24-ին, հայտնում է RIA Novosti-ն:
Apple-ը բարեգործական ակցիայի շրջանակներում թողարկել է սահմանափակ քանակությամբ հատուկ կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ, որոնցից ստացված միջոցների մի մասը կուղղվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին: Կարմիր սմարթֆոնների գինը կսկսվի 749 դոլարից:
Բացի այդ, Apple-ը ներկայացրել է արծաթագույն, ոսկեգույն և մոխրագույն 9.7 դույմ էկրանով նոր iPad, որը կշռում է 500 գրամից քիչ և կարող է մեկ օր աշխատել առանց լիցքավորման:
Կորպորացիան նշում է, որ այդ մոդելի գինը կլինի ամենամատչելին բոլոր ժամանակներում և կսկսվի 329 դոլարից: