Չինաստանի Դոնչուան նահանգի տարածքում գտնվում է այսպես կոչված՝ կարմիր երկիրը, հայտնում է gogetnews.info-ն: Դա յուրահատուկ վայր է, որի գույնը պայմանավորված է գրունտի մեջ հսկայական թվով մետաղներով:
Այս կամ այն մետաղի մեծ պարունակության շնորհիվ՝ այդպիսի հողերը յուրատեսակ հրաշագեղ պատկերներ են ստեղծում: Որպես կանոն, կարմիր գույնն այնտեղ առաջանում է երկաթի օքսիդների և որոշ այլ մետաղների պատճառով:
Յուրահատուկ կոլորիտը համալրում են գյուղատնտեսական հողերը, որոնցում եգիպտացորեն, բրինձ, կարտոֆիլ և շատ այլ մշակաբույսեր են աճեցնում: