Keita Nagata Architectural Elements ճարտարապետական ստուդիան վերջերս ավարտել է Տակամացու քաղաքում «կանաչ» բնակելի կոպմլեքսի 2․5 տարի տևած նախագիծը: Greendo համալիրը շարունակում է առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու շինարարության ողջ աշխարհում ծավալված միտումը և ներառում է 5 տներ, կառուցված քաղաքի մոտի բլուրներում:
Յուրաքանչյուր տուն գտնվում է տարբեր մակարդակների վրա և բոլոր կողմերից` ներառյալ տանիքը, շրջապատված է կանաչով, որն էլ մյուս տան համար ծառայում է որպես մարգագետին: «Ես երազում էի այդ վայրին վերդարձնել սկզբնական բնական տեղանքը»,- բացատրել է Նագատան իր մտահղացումը:












































