Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Բանակի հաշվին հարստացածները միանշանակորեն պետք է պատժվեն. գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը։

 

Պարոն Փայտյան, նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում սկանդալային հայտարարություն արեց բանակի վառելիքի վերաբերյալ։ Վարչապետի խոսքերով՝ բանակի վառելիքին կերոսին է խառնվում, ինչի պատճառով հատկապես ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել։ Դուք այս հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում։

-Չկա նման բան։ Բանակը ցանկացած ապրանքատեսակ որ ստանում է, լաբորատոր փորձաքննություն է անցնում, նոր ընդունվում է։ Եթե նման բան կա՝ թող իրավապահ մարմինները համապատասխան փորձաքննություն անցկացնեն։ Չեմ կարծում, որ վարչապետը դա է նկատի ունեցել։

Ձեր կարծիքով՝ վարչապետը նման բան կհայտարարե՞ր երկրի օրենսդիր մարմնում, եթե դրա համար հիմքեր չլինեին։

-Ես չեմ կարող ասել։ Ասողը ես չեմ։ Մենք երբևէ բանակում նման խնդրի չենք առնչվել։ Բանակում նման խնդիր երբևէ չի եղել։ Թե հիմա որտեղից են վերցնում, ինչի համար են վերցնում՝ չգիտեմ։

-Կարծիքներ կան, որ այդ հայտարարությունը որպես զգուշացում էր՝ ուղղված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը հիմա ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։ Դուք համակարծի՞ք եք։

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ ասեմ՝ կիսում եմ այդ կարծիքը, թե ոչ։ Ես զինվոր եմ, հայրենիքի զինվորը։ Երբ որ պետք լինեմ՝ կծառայեմ հայրենիքիս և կլինեմ հայ զինվորի կողքին։ Մնացածը՝ ով ինչի համար է ասում, ինչ նկատառումներ ունի, ինչ «հեռանկարներ» ունի իր ասածի մեջ՝ դա բացարձակապես ինձ չի հետաքրքրւմ։ Ես գիտեմ, որ մեր բանակը հզոր է, մեր հայ զինվորը խիզախ է, մեր հայրենիքի, պետության անվտանգության միակ երաշխիքը մեր բանակն է, դրա համար ես զինվորի կողքին եմ, քաղաքականությունից հեռու։

Իսկ քաղաքականությամբ զբաղվող նախկին զինվորականներին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ամեն մարդ իր արարքների պատասխանատուն է։ Ես որևէ վերաբերմունք չունեմ։ Բայց վստահ եմ՝ եթե հարկ լինի, նրանք իրենց հայրենիքի զինվորն են։ Այնպես չի, որ ամեն ինչ ավարտվում է քաղաքականությամբ զբաղվելիս։ Բայց դա մարդու ընտրությունն է. մեկը քաղաքականությամբ է զբաղվում, մյուսը՝ գնում է դասախոսություն կարդում, մյուսը ատաղձագործությամբ է զբաղվում։ Դա մարդու նախասիրությունն է։

Այս օրերին սահմանին շատ լարված է։ Հավանական համարո՞ւմ եք անցած տարվա ապրիլյան պատերազմի կրկնությունը։

-Ես հավատացած եմ, որ լայնածավալ պատերազմ չի լինի, քանի որ մենք վերջերս ականատես եղանք նաև նախագահի ելույթին և՛ Բրյուսելում, և՛ ՊՆ-ում։ Այնտեղ շատ հստակ, նաև տողատակերում կային այն բոլոր ուղերձները, որ անհրաժեշտ են։ Կարծում եմ՝ նախագահի խոսքը, ուղերձը շատ լուրջ զսպաշապիկ կլինի ադրբեջանցիների համար, եթե, իհարկե, մի քիչ խելացի լինեն։ Բայց եթե նույն ոչխարությունը, որը ազգային հատկանիշ է իրենց ցեղի համար, պահպանեն, մենք ստիպված կլինենք մի քանի շրջան էլ գրավել, որպեսզի սթափվեն։

-Բայց ապրիլյան պատերազմի ժամանակ մենք տարածքներ կորցրինք։

-Ոչ, մենք չենք կորցրել։ Դա զորքերի տեղաշարժ էր՝ իրավիճակից ելնելով։ Այնպես որ, չի կարելի ասել, թե մենք կորցրել ենք։ Պատերազմում տարածքները մեկ այս կողմում են լինում, մեկ այն կողմում։ Իսկ մեր պատերազմը դեռ չի ավարտվել։ Մեր վերջին հաղթանակը դեռ հետո ենք տանելու, քանի որ մեր բանակը հզոր է ու անպարտելի։

Պարոն Փայտյան, Ձեր կարծիքով՝ բանակի շուրջ նման սկանդալները, բանակի հաշվին հարստացած գեներալները չե՞ն ստվերում բանակի հեղինակությունը։

-Բնական է, որ ցանկալի չեն բանակում նման երևույթները, իսկ եթե նման երևույթներ կան՝ բնականաբար, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն նրանցով, և նրանք պատժվեն։ Բանակի հաշվին հարստացածները միանշանակորեն պետք է պատժվեն։

Բայց մենք մինչ օրս նման նախադեպ չունենք, որ նրանց պատժեն։ Դուք նման օրինակ գիտե՞ք։

-Ես չգիտեմ, դա իրենք արդեն պետք է իմանան։ Ես արդեն հինգերորդ տարին է՝ ինչ չեմ ծառայում։

-Նկատի ունեք, որ դուք հենց այդ պատժված մարդկանցի՞ց եք գոմեշի մսի գործի շրջանակներում։

-Ոչ։ Հարցն այլ տեղ մի տարեք։ Ես նկատի ունեմ, որ ես արդեն հինգ տարի է՝ բանակում չեմ և չգիտեմ այդ մարդկանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում